Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Գրենլանդիայի թեմային՝ վերահաստատելով տարեսկզբին արված այն հայտարարությունը, թե Դանիային պատկանող այդ արկտիկական տարածքը պետք է գտնվի Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Անկարա ժամանելուց կարճ ժամանակ անց՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովի շրջանակում Թրամփը հայտարարել է․ «Դանիան գումար չի ծախսում Գրենլանդիային իրականում օգնելու համար, մինչդեռ Միացյալ Նահանգների համար դա մեծ նշանակություն ունի. չինական և ռուսական նավեր են գործում դրա շուրջ»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն