Աֆրիկյան միությունը մատնանշել է Աֆրիկայի պատմական կապը Ռուսաստանի հետ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ խորհրդակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մահամուդ Ալի Յուսուֆը նշեց, որ աֆրիկյան երկրները Ռուսաստանի հետ հարաբերություններ են պահպանել Ռուսական կայսրության ժամանակներից։ Քաղաքական գործիչը հավելեց, որ Աֆրիկյան միությունը հարաբերությունները կառուցում է փոխադարձ շահի հիման վրա, և ըստ նրա՝ քաղաքական երկխոսությունը Մոսկվայի հետ կվերաճի ռազմավարական գործընկերության։

ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին

Ատլանտյան օվկիանոսի վրա արդեն ձևավորվել է շոգի նոր ալիք, Պորտուգալիայում և Իսպանիայի հարավում սպասվում է մինչև 43°C։ Ֆրանսիան և Բենիլյուքսի երկրները պատրաստվում են շոգի հերթական ալիքին։ ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն հայտնել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ շոգի նոր ալիքին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Յուրոնյուզը։ Նրա խոսքով՝ եվրոպական տարածաշրջանի երկրների նույնիսկ կեսը […]

Կրեմլը նշել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմանը

Ուկրաինայում խաղաղ կարգավորումը հնարավոր կլինի, երբ Կիևը պատրաստ լինի կայացնել անհրաժեշտ որոշումներ, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ամեն ինչ կարող է շարժվել խաղաղ հունով, երբ Կիևի ռեժիմը ցուցաբերի բարի կամք և պատրաստ լինի ընդունել կարևոր որոշումները, որոնք պետք է կայացվեն», — ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով խաղաղ կարգավորման հարցը։

Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի կարող օգնություն տրամադրել Ուկրաինային

Նիդեռլանդները սպառել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու իր կարողությունները և երեքշաբթի օրը կհայտարարի, որ կկոչի մյուս երկրներին օգնել Կիևին, ասել է պաշտպանության նախարար Դիլան Եշիլգյոզ-Զեգերիուսը։ «Մենք՝ Նիդեռլանդները, այլևս կարողություններ չունենք, քանի որ շատ բան ենք արել», — նշել է նա Bloomberg-ին։ Նա հավելել է, որ Patriot համակարգերի համար հրթիռների նոր հարցումների պարագայում իր երկիրը գտնվում […]

Սա հաղթանակ չէ։ Սա այն մարդկանց հուսահատությունն է, ովքեր հասկանում են, որ վախը երբեք չի կարող փոխարինել հարգանքին․ Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Պարզապես մի բան կասեմ։ Այն ամենը, ինչ այսօր անում են փաշիստները, այն հիստերիկ «ուրախությունը», որը ցուցադրում են Փաշինյանի քարոզչությունից ապուշացած անատամ ձաձաները ու տոտաները սոցիալական ցանցերում իրենց էջերում, այն չարությունն ու նախանձը, որը նրանք ամեն օր գարշահոտ հոսքի պես թափում են իշխանամետ լրատվամիջոցների էջերին, միայն մեկ բանի մասին […]

ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները

ԱՄՆ-ն կրկին սահմանափակումներ է կիրառել Իրանի նավթի առևտրի նկատմամբ՝ չեղարկելով դրա համար նախատեսված 60-օրյա լիցենզիան։ ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ հուլիսի 7-ից արգելվում է կնքել Իրանի նավթի առևտրին վերաբերող նոր գործարքներ, իսկ նախկինում կնքված պայմանագրերը թույլատրվում է ավարտին հասցնել մինչև հուլիսի 17-ը։  

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Գրենլանդիայի թեմային՝ վերահաստատելով տարեսկզբին արված այն հայտարարությունը, թե Դանիային պատկանող այդ արկտիկական տարածքը պետք է գտնվի Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ Անկարա ժամանելուց կարճ ժամանակ անց՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովի շրջանակում Թրամփը հայտարարել է․ «Դանիան գումար չի ծախսում Գրենլանդիային իրականում օգնելու համար, մինչդեռ Միացյալ […]