Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» «Սկոնտո» մարզադաշտում 2-3 հաշվով զիջեց «Ռիգային»։
Առաջին կեսում տանտերերը առաջ անցան երկու գնդակով. 14-րդ րոպեին աչքի ընկավ Յագո Սիկեյրան, 23-ին՝ Ահմեդ Անկրան։ Երկրորդ կեսում 46-ին Ժիրայր Շաղոյանը կրճատեց հաշիվը, 63-ին Սանդրո Լիման հավասարեցրեց, սակայն 90+4-ին Ռամիրեսը 11-մետրանոցով հաղթանակ պարգևեց «Ռիգային»։
Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 2-0, ու հանրագումարում գրանցվեց 4-3՝ հօգուտ հայկական թիմի։ Սա ակումբի պատմական առաջին առաջխաղացումն է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ Հաջորդ փուլում մրցակիցը կլինի «Ֆլորիանա» – «Շեմրոկ Ռովերս» զույգի հաղթողը։


































