ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի ռուսաստանցի սրտավիրաբույժ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին։
Նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով։ Փաստաթղթում նշվում է, որ Վիշնևսկու անվան վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի փոխտնօրենը պարգևատրվել է «առողջապահության ոլորտում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»։


































