Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank

IDBank-ի Հաճախորդների շնորհակալության օրը անցկացվեց Վանաձորի մասնաճյուղում։ Հաճախորդների փորձառության կառավարման բաժնի ղեկավար Սեդա Ավագյանը կարևորեց նախաձեռնությունը՝ ընդգծելով թվայինի հետ մեկտեղ ֆիզիկական ներկայության ու անհատական մոտեցման անհրաժեշտությունը՝ շնորհակալություն հայտնելով հաճախորդներին։ Մասնաճյուղ այցելածներին սպասում էին «հաջողության անիվը»՝ idcoinների շահումով (1 idcoin = 1 դրամ), քաղցր հյուրասիրություն և տոնական մթնոլորտ։ Կառավարիչ Աշոտ Խոջայանը նշեց, որ օրը ընդգծում է […]
Վլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտավիրաբույժ Բագրատ Ալեքյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի ռուսաստանցի սրտավիրաբույժ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին։ Նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով։ Փաստաթղթում նշվում է, որ Վիշնևսկու անվան վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի փոխտնօրենը պարգևատրվել է «առողջապահության ոլորտում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»։
Հուլիսի 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներ

Պլանային աշխատանքների պատճառով հուլիսի 21-ին 09:00–19:00 կդադարեցվի գազամատակարարումը Կոտայքի և Արագածոտնի մի շարք բնակավայրերում, իսկ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 09:00–18:00, ինչպես նաև Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մի շարք փողոցներում՝ 10:00–18:00։ Հուլիսի 20-ին 11:00–17:30 չի լինի գազ Տավուշի մարզի Իջևանի Մյասնիկյան փողոցում։ Հուլիսի 17-ին 11:00–17:30՝ Հաղարծինի 7-րդ փողոցում, հուլիսի 16-ին 11:00–17:30՝ Հաղարծինի 3-րդ և 4-րդ փողոցներում, […]
Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը և կմնա այդպիսին հավերժ․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի «պահապանը» և այդպիսին կմնա նաև ապագայում։ «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը և կմնա այդպիսին հավերժ»,– գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին նաև արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ կապված […]
Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «պաշտպանական հարվածների» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին պաշտոնապես ծանուցել է Իրանի դեմ ամերիկյան «պաշտպանական հարվածների» վերսկսման մասին, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի նամակին։ «Ուրբաթ օրը Կոնգրեսի ղեկավարներին ուղարկված նամակում ԱՄՆ նախագահը գրել է, որ հուլիսի 7-ին ամերիկյան ուժերը «պաշտպանական հարվածներ» են հասցրել Իրանի տարածքում գտնվող թիրախներին»,– գրում է պարբերականը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը […]
Հութիները հայտարարում են, որ Սաուդյան Արաբիան հարվածել է Սանայի օդանավակայանին

Եմենի հութիները երկուշաբթի հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Սանայի միջազգային օդանավակայանին, հաղորդում է Associated Press-ը։ Հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին նշել է, որ Սաուդյան Արաբիայի գործողությունները «վերջ են դրել լարվածության թուլացման փուլին»։ Նրա խոսքով՝ «այս ագրեսիան անպատասխան չի մնա»։ Գործակալության տեղեկություններով՝ Սանայի օդանավակայանից և հարակից տարածքներից իրականացվում է մարդկանց տարհանում։ […]