Պլանային աշխատանքների պատճառով հուլիսի 21-ին 09:00–19:00 կդադարեցվի գազամատակարարումը Կոտայքի և Արագածոտնի մի շարք բնակավայրերում, իսկ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 09:00–18:00, ինչպես նաև Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մի շարք փողոցներում՝ 10:00–18:00։
Հուլիսի 20-ին 11:00–17:30 չի լինի գազ Տավուշի մարզի Իջևանի Մյասնիկյան փողոցում։ Հուլիսի 17-ին 11:00–17:30՝ Հաղարծինի 7-րդ փողոցում, հուլիսի 16-ին 11:00–17:30՝ Հաղարծինի 3-րդ և 4-րդ փողոցներում, 10:00–18:00՝ Արարատի մարզի Հովտաշատում, իսկ Վանաձորում «Սեզամ-Գազ» ԱԳԼՃԿ-ը՝ հուլիսի 16-ի 09:00-ից մինչև հուլիսի 17-ի 21:00։


































