Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ը

Երևանում հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ հուլիսի 14-19-ի երեկոյան՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։

Հանրապետությունում հուլիսի 15-16-ին կեսօրից հետո, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ։

Արմավիրում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում հուլիսի 15-19-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն