Իշիաս․ նստանյարդի բորբոքում, որը ցավոտ հետք է թողնում

Իշիասը տհաճ և հաճախ սուր ցավոտ վիճակ է, որն առաջանում է նստանյարդի բորբոքման կամ ճնշման պատճառով։ Նստանյարդը մարմնի ամենաերկար նյարդն է, որը սկիզբ է առնում ողնաշարից և անցնում նստատեղով՝ մինչև ոտքերի մատները:

Բժիշկ Արամ Նավասարդյանը ներկայացրել է իշիասի առաջացման, ախտանշանների, ախտորոշման, բուժման, կանխարգելման մասին տեղեկություն.

​ Ի՞նչ պատճառով է առաջանում

• ​ Միջողնային սկավառակի ճողվածք․ Երբ սկավառակի միջուկը դուրս է գալիս՝ ճնշելով նյարդին։

• ​ Ողնաշարային նեղացում․ Սա նեղացնում է ողնուղեղի խողովակը՝ ճնշելով նյարդերին։

• ​ Ողնաշարի վնասվածքներ

• ​ Հղիություն․ Մարմնի ծանրաբեռնվածության փոփոխությունը կարող է ճնշել նստանյարդին։

• ​ Ոչ ճիշտ կեցվածք և երկարատև նստած աշխատանք

​ Ի՞նչ ախտանշաններ կարող են լինել

• ​ Կրակող ցավ․ Հիմնականում զգացվում է նստատեղի և ազդրի շրջանում։

• ​ Հանկարծակի սուր ցավ․ Կարող է ուժեղանալ հազալիս, փռշտալիս կամ նստած դիրքից կտրուկ վեր կենալիս։

• ​ Ոտքի թուլություն․ Հաճախ ուղեկցվում է թմրածությամբ։

• ​ Ցավի սաստկացում երկարատև նստելուց կամ կանգնելուց

​​​​​​​​ Ինչպե՞ս է ախտորոշվում

​Բժիշկը սովորաբար իրականացնում է ֆիզիկական հետազոտություն և անհրաժեշտության դեպքում նշանակում է ռենտգեն, ՄՌՏ կամ ԿՏ՝ պարզելու ցավի բուն պատճառը:

​ Ինչպե՞ս է բուժվում

• ​ Ֆիզիոթերապիա և մերսում․ Օգնում են թուլացնել լարված մկանները։

• ​ Ցավազրկողներ և հակաբորբոքային դեղեր

• ​ Մարմնամարզություն․ Հատուկ վարժություններ՝ նախատեսված ողնաշարը ամրապնդելու համար։

• ​ Վիրահատություն․ Միայն ծայրահեղ դեպքերում, երբ այլ մեթոդները չեն օգնում։

​​​​​​​​ Ինչպե՞ս կանխարգելել

• ​ Ճիշտ կեցվածք․ Միշտ հետևեք ձեր կեցվածքին նստած, կանգնած և քայլելիս։

• ​ Ծանրությունների ճիշտ բարձրացում․ Բարձրացնելիս ծալեք ծնկները, ոչ թե մեջքը։

• ​ Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն․ Ամրացնում է մեջքի մկանները։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն