Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր՝ 16 ՄՎտ հզորությամբ լողացող հողմային տուրբինը, որը տեղադրված է հատուկ հարթակի վրա, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Հարթակը ծովի հատակին ամրացված է ճոպաններով, ինչի շնորհիվ գրեթե չի ենթարկվում ճոճումների։
307 մետր բարձրությամբ կայանքը ուղևորվում է դեպի Լուֆենգի նավթագազային հանքավայր՝ Հարավչինական ծովում։ Արտադրված էլեկտրաէներգիան չի փոխանցվելու ցամաքային էլեկտրացանցին, այլ ստորջրյա մալուխներով մատակարարվելու է հարակից նավթագազային հարթակներին։
Հաշվարկներով՝ տարեկան կտվի շուրջ 54 մլն կՎտ·ժ, ինչը կթուլացնի ծովային հարթակներում վառելիքի սպառումը. ընկերությունը կանխատեսում է խնայել մոտ 15 հազար խմ վառելիք և 35 հազար տոննայով կրճատել CO₂-ի արտանետումները։


































