Այս իշխանությունը տրված ժամկետում իրենց հանձնառությունը կատարելու համար ընդդիմադիրներին չեզոքացնելու խնդիր ունեն. Դիվանագետ

«Այս իշխանությունները բերվել են գլոբալ կենտրոնների կողմից, խոսքս արևմտյան գլոբալ կենտրոնների մասին է, և դրանց ծրագրի իրականացման գործիք այս տարածաշարջանում ընտրված են Թուրքիան ու Ադրբեջանը՝ իրենց պահանջները մեզանով բավարերելու նպատակով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

Նա նշեց, որ այդ հանձնառություններն այս իշխանությունները, հատկապես իշխանության գլխին բազմած անձնավորությունը, ունեն, որից չեն կարող խուսափել։ «Այդ հանձնառությունների կատարման նպատակով է իրենց պետք սահմանադրական մեծամասնությունը, որ Ազգային ժողովի միջոցով սահուն անցկացնեն այն փոփոխությունները, որոնք կհանգեցնեն երրորդ հանրապետություն կոչվածի ոչնչացմանը՝ գաղափարային, բովադակային, փաստական, առկա սահմանային վիճակով, դրա փոխարեն ինչ-որ մի ամորֆ չորրորդ հանրապետության ստեղծմանը, որի դեպքում կխոսենք ոչ թե հայ ժողովրդի, այլ իրենց կողմից նետված քաղաքացի տերմինի մասին, որի ներքո ցանկացած պատկանելիության անձնավորություն կարող է լինել»,- ասաց Ձ. Աղաջանյանը։

Ըստ դիվանագետի, այս իշխանությունն իրենց հանձնառությունը կատարելու համար ընդդիմադիր դաշտը չեզոքացնելու խնդիր ունեն։ Նա նշեց, որ ժամկետ է դրված այս իշխանության վրա, ինչը կապ ունի թե հակաիրանական գործողությունների հետ, թե հակառուսական, այդ ժամանակի ընթացքում պետք է տեղավորվեն։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն