«Reuters»-ի տվյալներով Թուրքիան որոշել է որպես հիմնադիր անդամ միանալ Կանադայի առաջնորդությամբ ստեղծվող «Պաշտպանության, անվտանգության և դիմակայունության բանկին» (DSRB) և այդ մասին պաշտոնապես տեղեկացրել է Օտտավային։ Կառույցը դաշնակիցներին կտրամադրի ցածր տոկոսադրույքով ֆինանսավորում ռազմարդյունաբերական ներդրումների համար։
Ծրագրվում է 10 հիմնադիր անդամ, նախատեսվում է մոտ 100 մլրդ ֆունտ ստերլինգի (մոտ 133 մլրդ դոլար) վարկային միջոցներ՝ դաշնակիցների ռազմական կարողությունները հզորացնելու համար։ Նախկինում քննարկվել էր նաև 2027-ին գործարկվող 9 հիմնադիրների կազմը։
Ընդ որում, ավելի վաղ «Reuters»-ը հայտնել էր Թուրքիայի հրաժարման մասին, իսկ այժմ հաղորդում է հակառակը՝ հիշատակելով նաև 10 հիմնադիր անդամ։


































