«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ

«Սոյուզ ՄՍ-29» օդաչուավոր տիեզերանավը հաջողությամբ մեկնարկել է Բայկոնուրի տիեզերակայանից և ուղևորվել դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)։ Անձնակազմում են «Ռոսկոսմոսի» տիեզերագնացներ Պյոտր Դուբրովը և Աննա Կիկինան, ինչպես նաև ԱՄՆ-ի տիեզերագնաց Անիլ Մենոնը։ Տիեզերանավի միացումը ՄՏԿ-ին նախատեսված է ժամը 20:56-ին։ Միջազգային անձնակազմը կայանում կանցկացնի 261 օր։ Ռուսական ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 38 գիտափորձ և կատարել երկու բաց […]
Իշիաս․ նստանյարդի բորբոքում, որը ցավոտ հետք է թողնում

Իշիասը տհաճ և հաճախ սուր ցավոտ վիճակ է, որն առաջանում է նստանյարդի բորբոքման կամ ճնշման պատճառով։ Նստանյարդը մարմնի ամենաերկար նյարդն է, որը սկիզբ է առնում ողնաշարից և անցնում նստատեղով՝ մինչև ոտքերի մատները: Բժիշկ Արամ Նավասարդյանը ներկայացրել է իշիասի առաջացման, ախտանշանների, ախտորոշման, բուժման, կանխարգելման մասին տեղեկություն. Ի՞նչ պատճառով է առաջանում • Միջողնային սկավառակի ճողվածք․ Երբ սկավառակի […]
Այս իշխանությունը տրված ժամկետում իրենց հանձնառությունը կատարելու համար ընդդիմադիրներին չեզոքացնելու խնդիր ունեն. Դիվանագետ

«Այս իշխանությունները բերվել են գլոբալ կենտրոնների կողմից, խոսքս արևմտյան գլոբալ կենտրոնների մասին է, և դրանց ծրագրի իրականացման գործիք այս տարածաշարջանում ընտրված են Թուրքիան ու Ադրբեջանը՝ իրենց պահանջները մեզանով բավարերելու նպատակով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։ Նա նշեց, որ այդ հանձնառություններն այս իշխանությունները, հատկապես իշխանության գլխին բազմած անձնավորությունը, ունեն, որից […]
Այս իշխանությունն իր նպատակներն իրականացնելու համար կարող է օրվա հացից կտրել սովորական քաղաքացիներին. Վարդանյան

«Քաղաքական ուժերի ղեկավարները նախընտրաան, հետընտրական փուլում ենթարկվել են քաղաքական հետապնդման»,-«Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով» հանձնաժողովի առաջին մամլո ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Նա նշեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կատարվածը ոչ միայն պարզապես քրեական հետապնդում է, նաև անձնական վրեժխնդրություն է երկիրը փաստացի ղեկավարող անձի կողմից։ «Սա ոչ միայն որպես քրեական հետապնդում կարելի […]
Հայաստանի իշխանությունները արգելել են «Первый Приднестровский» հեռուստաալիքի նախկին թղթակից Նիկիտա Կոնդրատովի մուտքը երկիր

Հայաստանի իշխանությունները արգելել են «Первый Приднестровский» հեռուստաալիքի նախկին թղթակից Նիկիտա Կոնդրատովի մուտքը երկիր։ Այս մասին հայտնում է @rusputnikmd_2–ը՝ հղում անելով լրագրողին։ Պատճառը չի նշվում։ Ավելի վաղ Կոնդրատովը հարցազրույց էր անցկացրել Հայաստանում և անցորդներին հարցեր էր տվել Եվրամիության հետ մերձեցման, Ռուսաստանի հետ հարաբերությունների և էներգետիկ անվտանգության ռիսկերի մասին
Բաքվում պահվող հայ ռազմագերիներն այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ. Դավիթ Իշխանյանի որդին՝ Եվրոպական խորհրդարանում

«Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Թեև միջազգային պրակտիկայում հայտնի գրեթե բոլոր խաղաղության համաձայնագրերը հանգեցրել են առաջին հերթին հենց ռազմագերիների ազատ արձակմանը։ Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է դրանից»,-Եվրոպական խորհրդարանում «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով խորհրդաժողովին ունեցած ելույթում ասել է Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում գերության մեջ գտնվո Դավիթ […]
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են — 13/07/26

NYMEX բորսայի հուլիսի 13-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 2.33%-ով և կազմել 4008.50 դոլար, արծաթի գինը նվազել է 3.83%-ով և կազմել 57.52 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.98%-ով և կազմել 1613.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New […]
Եվրոպական ինդեքսներն աճել են — 13/07/26

Եվրոպական ֆոնդային բորսաների հուլիսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 25114.25 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.31%-ով և կազմել 8364.65 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 10498.29 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.93%-ով և կազմել 889.88 կետ:
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինը

Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր՝ 16 ՄՎտ հզորությամբ լողացող հողմային տուրբինը, որը տեղադրված է հատուկ հարթակի վրա, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Հարթակը ծովի հատակին ամրացված է ճոպաններով, ինչի շնորհիվ գրեթե չի ենթարկվում ճոճումների։ 307 մետր բարձրությամբ կայանքը ուղևորվում է դեպի Լուֆենգի նավթագազային հանքավայր՝ Հարավչինական ծովում։ Արտադրված էլեկտրաէներգիան […]
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը

«Reuters»-ի տվյալներով Թուրքիան որոշել է որպես հիմնադիր անդամ միանալ Կանադայի առաջնորդությամբ ստեղծվող «Պաշտպանության, անվտանգության և դիմակայունության բանկին» (DSRB) և այդ մասին պաշտոնապես տեղեկացրել է Օտտավային։ Կառույցը դաշնակիցներին կտրամադրի ցածր տոկոսադրույքով ֆինանսավորում ռազմարդյունաբերական ներդրումների համար։ Ծրագրվում է 10 հիմնադիր անդամ, նախատեսվում է մոտ 100 մլրդ ֆունտ ստերլինգի (մոտ 133 մլրդ դոլար) վարկային միջոցներ՝ դաշնակիցների ռազմական կարողությունները […]
Վերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացել

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ «Վերին Լարս» անցակետի չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում, հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։ Բեռնատարների անցումը դանդաղել է հարևան կողմի ընդունման դանդաղ գործընթացի պատճառով, ինչի հետևանքով մեքենաները չեն կարողանում անցնել չեզոք գոտի։ Անցակետի հարակից այլ հատվածներում սպասում է ավելի քան 450 բեռնատար։ Միաժամանակ «Վերին Լարսի» մոտ մարդատար մեքենաների […]
«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» «Սկոնտո» մարզադաշտում 2-3 հաշվով զիջեց «Ռիգային»։ Առաջին կեսում տանտերերը առաջ անցան երկու գնդակով. 14-րդ րոպեին աչքի ընկավ Յագո Սիկեյրան, 23-ին՝ Ահմեդ Անկրան։ Երկրորդ կեսում 46-ին Ժիրայր Շաղոյանը կրճատեց հաշիվը, 63-ին Սանդրո Լիման հավասարեցրեց, սակայն 90+4-ին Ռամիրեսը 11-մետրանոցով հաղթանակ պարգևեց «Ռիգային»։ Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել […]
Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ը

Երևանում հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ հուլիսի 14-19-ի երեկոյան՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։ Հանրապետությունում հուլիսի 15-16-ին կեսօրից հետո, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին հարավարևելյան է՝ […]