Այսօր մեր ժողովրդի առաջ կրկին դրված է անկախության իրավունքը հաստատելու, Արցախի կարգավիճակը վերականգնելու խնդիրը. Արշակ Կարապետյան

ՀՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ մայոր Արշակ Կարապետյանը շնորհավորել է Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման 34-րդ տարելիցի առթիվ:

Քույրեր և եղբայրներ, սիրելի՛ հայեր։

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ։
1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Պատմական այս փաստաթուղթը մեր Սահմանադրության հիմք է կազմել և նախորդել է հանրաքվեին, որով մեր քաղաքացիները հանդես են եկել Հայաստանի Հանրապետության լիիրավ ինքնիշխանության օգտին։
Հռչակագիրը արտահայտում է հայ ժողովրդի կամքը, երաշխավորում Հայաստանի և Արցախի քաղաքացիների պաշտպանությունը։ Այն հիմնված է, ի թիվս այլոց, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ վճռի վրա։
Հռչակագրի ընդունումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը։ Հռչակագրի կարևորագույն դրույթներն են․ խոսքի, մամուլի և խղճի ազատություն, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատում, բազմակուսակցական համակարգ ու կուսակցությունների իրավահավասարություն, իրավապահպան մարմինների ու զինված ուժերի ապաքաղաքականացում։
Այսօր մեր ժողովրդի առաջ կրկին դրված է անկախության իրավունքը հաստատելու, պետականությունը պահպանելու, Հայաստանի սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունն ապահովելու, Արցախի կարգավիճակը վերականգնելու և արցախցիների իրավունքները պաշտպանելու, հայերին իղձերը իրականացնելու և պատմական արդարության վերականգնելու խնդիրը։
Հայաստանի քաղաքացիների հավատքը և հայրենիքի հանդեպ սերը անդրդվելի են, նրանց աշխատանքը հսկայական ներդրում է մեր երկրի զարգացման գործում։ Խիզախորեն, հաղթահարելով բոլոր դժվարությունները, նրանք պաշտպանում են ազգային շահերը։ Ինչպես և Անկախության հռչակագրի ընդունման օրը, մենք պետք է միասնական լինենք մեր պետականությունը պահպանելու ձգտումներում, հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվության հարցում։ Մեր երկրի գոյությունն ու բարգավաճումը կախված է մեզանից յուրաքանչյուրից։
Մաղթում եմ բոլորիդ առողջություն և քաջալերում՝ հանուն հետագա ձեռքբերումների, խաղաղությանը և բարգավաճմա՜նը:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն