«Ալեն Սիմոնյանի ալտեր էգոները»

Քաղաքացիները փրկել են 34-ամյա տղամարդու կյանքը, նա սպառնում էր նետվել Կիևյան կամրջից
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 12:25-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրենց ցած նետել։ Մինչ հրշեջների և պարեկների ժամանումը՝ քաղաքացիներն իրենց ուժով կարողացել են կանխել […]
1-ական արծաթե և բրոնզե մեդալներ՝ Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայից
ՀՀ դպրոցականները 1-ական արծաթե և բրոնզե մեդալների են արժանացել Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 1-8-ը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 96 երկրի 370 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Այվազյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ […]
ՀՀ երեք հենասյունները՝ուժեղ նախագահ, հզոր բանակ և կայուն տնտեսություն

Հայաստանին ծայրահեղ անհրաժեշտ է վերադարձնել կառավարման նախագահական ձեւը։ Երկրի ղեկավարը, արտահայտելով ողջ հայ ժողովրդի կամքը, պետք է պատասխանատվություն ստանձնի երկրի, նրա ապագայի համար, վերականգնի ազգային բանակի մարտունակությունը, ապահովի օրինականությունն ու տնտեսության կայուն զարգացումը: Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատի» առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Հայաստանի պես երկրում, որը միշտ կանգնած է թուրք-ադրբեջանական նոր ռազմական ագրեսիայի և անգամ […]
Հայ-թուրքական գործընթացն Անկարայի համար իմիտացիա է

Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը 2024 թվականի փետրվարին։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2023թ.փետրվարի 15-ին Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան կվերանորոգեն Անիի սահմանային կամուրջը։ Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունները չի ցանկանում կարգավորել՝նրանց նպատակն է Ադրբեջանի միջոցով կազմաքանդել հայոց պետականությունը՝ստանալ հայկական կողմից նորանոր զիջումներ, իսկ երբ […]
Լա’վ եմ անում, մուտիլովկեք մի տարածի. Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ի լրագրողին

Ալեն Սիմոնյանը առաջարկում է փակել Արցախի ներկայացուցչության շենքը

Խաղաղության պայմանագրում այս պահին տեխնիկապես կա 16 հոդված, որոնցից 13-ն ամբողջապես համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի համաձայնեցված. Միրզոյան
Խաղաղության համաձայնագրի այն տեքստը, որն առաջարկել ենք, ամբողջապես համաձայնեցված տեքստ է։ Ըստ էության, ստացվում է տեխնիկապես, որ ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, ԱԳՆ-ում Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Այլևս անհամաձայնություն չունենք, այլ բան է, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթացում։ Մեր մոտեցումն […]
Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հսկողությունը մասնավորին տալը չի խախտի ՀՀ ինքնիշխանությունը. Ալեն Սիմոնյան

Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը հաձնելը դեռ համաձայնեցված չէ, որոշումներ կայացված չեն և միայն խոսակցություններ են։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ միաժամանակ շեշտելով, որ դա չի խախտի Հայաստանի ինքնիշխանությունը, քանի որ ամեն ինչ ընթանալու է Հայաստանի օրենքների շրջանակներում, ՀՀ դրոշի ներքո։ Որպես օրինակ՝ Սիմոնյանը հիշեցրեց, […]
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սկոպյե

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հայաստանի ազգային հավաքականը Սկոպյե է մեկնել հետևյալ կազմով. Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ — «Նոա» Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա» Հենրի Ավագյան — «Փյունիկ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան — […]
Սամվել Բաբայանը հոդված է տարածել

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը տարածել է նրա հոդվածը․ Հիմք ընդունելով Հարավային Կովկասում և նրա շուրջը ձևավորված աշխարհաքաղաքական թնջուկն ու այդ համատեքստում Հայաստանի առանցքային դերը՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը հանդես է եկել «Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում» վերտառությամբ հոդվածաշարով։ Հոդվածաշարի երեք մասերում Սամվել Բաբայանը վերլուծում է Հայաստանի Հանրապետության դիրքավորման երեք հնարավորություններն […]
ԵՄ-ն ցանկանում է վերականգնել սահմանային հսկողության առաքելությունը Գազայի և Եգիպտոսի սահմանին. Բորել

ԵՄ ղեկավարությունը բանակցություններ է վարում Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին իր սահմանային հսկողության առաքելության վերականգնման շուրջ՝ մարտերի ընթացքում տուժած և առանց բժշկական օգնության մնացած Գազայի հատվածի բնակիչներին տարհանելու համար։ Այս մասին իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Խոսեպ Բորելը։ «Եգիպտոսում տեղի է ունենում Արաբական պետությունների […]
Լուծարման, այսպես կոչված, փաստաթղթին հղում են անում մեկ Ալիևի կառավարությունը, մեկ էլ՝ Փաշինյանի, մեկ՝ Մեջլիսը, մեկ էլ՝ ՔՊ-ի պատգամավորները. Սաղաթելյան

Ցինիզմը պետք է աստիճան ունենա․ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի և Էրդողանի հետ համագործակցությամբ։ Դրա փաստերը կան՝ սկսած Պրահայի հայտարարությունից, վերջացրած 44-օրյա պատերազմով ու դրա ավարտով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթին՝ Սաղաթելյանն ասաց. «Լուծարման, այսպես կոչված, փաստաթղթից նախ իշխանությունները […]
Թումանյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 17-ից կմեկնարկի «Երևան կլասիկ ֆեստ» սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային առաջին փառատոնը
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ից մեկնարկում է մշակութային նոր նախագիծ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն, որի շրջանակներում ելույթ կունենան հայաստանյան և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր: Թումանյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 17-24-ը կայանալիք փառատոնի ընթացքում ելույթ կունենան Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի օպերայի և բալետի […]
Հարիսը հայտնել է Թրամփի հետ բանավեճին պատրաստ լինելու մասին

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ով Դեմոկրատական կուսակցությունից բարձրագույն կառավարական պաշտոնի թեկնածուն է, հայտարարել է իր հակառակորդ հանրապետական Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճին պատրաստ լինելու մասին։ Նրա խոսքերը մեջբերում են Սպիտակ տան մամուլի ֆոնդի լրագրողները։ Ինչպես նշվում է զեկույցում, Հարիսը, պատասխանելով լրագրողներից մեկի համապատասխան հարցին, ասել է, որ «պատրաստ է» Թրամփի հետ բանավեճի՝ միաժամանակ բութ մատը վեր […]
Որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալը, ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար․ Ալեն Սիմոնյան

Որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալը, բայց դրա պատճառները հայտնի են, ու ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Նույնը կարող եմ ասել նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված. ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է ինչ-որ ստորագրություն հետ կանչի նոյեմբերի 9-ի հայտարարությունից: […]
Գերիների հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ
Գերիների հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Գերիների հետ կապված բանակցություններն ու խոսակցությունները կան բոլոր ֆորմատներում, բոլոր հնարավոր տեղերում»,- ասաց նա։ Սիմոնյանի խոսքով՝ գերիների հարցը ներառված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որտեղ Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ապահովել գերիների ու պահվող այլ անձանց վերադարձը։ «Բայց […]
Բուհերում ինչ հիմա կատարվում է՝ աննախադեպ է թե՛ իր ծավալներով, թե՛ ցինիզմով. քաղաքական պատճառներով հեռացված դասախոսները պահանջ ներկայացրեցին
Այն ինչ հիմա կատարվում է բուհերում՝ աննախադեպ է՝ թե՛ իր ծավալներով, թե՛ դրսևումների ցինիզմով, կոպտությամբ. մի խումբ դասախոսների կողմից հրավիրված ասուլիսին հայտարարեց Մենուա Սողոմոնյանը, ով պնդեց, որ ԵՊՀ-ից հեռացվել են քաղաքական պատճառներով։ Նա նշեց, որ բոլոր ժամանակներում էլ իրենց հանրային և քաղաքական հայացքների համար ազատվել են դասախոսներ, բայց այն կադրային ջարդը, և կրթական ծրագրային խնդիրները, […]
Արայիկ Հարությունյանն ասել է՝ «կարող է մի օր արթնանաք ու տեսնեք՝ ես չկամ, իմ վրա ահռելի մեծ ճնշումներ են». Ալեն Սիմոնյանը փակագծեր է բացել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար անհասկանալի է, երբ ասում են՝ «Արցախ գոյություն չունի»։ «Հայաստանի պատասխանը դրան արդեն հայտնի է, իրավական առումով Լեռնային Ղարաբաղ միավորում գոյություն չունի, կան ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները, որոնց բոլոր խնդիրներով ՀՀ կառավարությունը զբաղվում է գերազանց ձևով»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Սիմոնյանը հայտարարեց, որ ժամանակին մի քանի անգամ հեռախոսազրույց է […]
Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը. ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին

«Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահման է, և որևէ ուժ չի կարող այն խզել». այս մասին, ինչպես հայտնում է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը, ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանը: Ըստ X-ում արված հրապարակման՝ նա ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած […]
Ձեզանից բացի մեկ էլ Ալիևն ու Էրդողանն են մերժում Արցախի Հանրապետությունը և Արցախի ժողովրդի իրավունքը. Մինասյանը՝ իշխանությանը

Ականատես ենք լինում կեղծիքների մի փնջի, որպեսզի մեզ շեղեն այսօր Հայաստանի ու հայ ժողովրդի առաջ ծառացած լուրջ արտաքին ու ներքին մարտահրավերներից, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան« խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ «Կեղծելով իրականությունը, Դաշնակցությանը մեղադրելով Հայաստանի ինքիշխանությունը զիջելու մեջ՝ այդ նպատակն են հետապնդում։ Մի ուժ է մեղադրում, որը ոչ միայն Արցախի սուբյեկտայնությունն է ոչնչացնում, որը ոչ միայն ՀՀ-ի […]
ՈւՂԻՂ. Ազգային ժողովը մեկնարկում է աշնանային նստաշրջանը

Պապիկյանը Կորեայում մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովին

Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 9-ին մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանը: Միջոցառումը կազմակերպել են Կորեայի Հանրապետության, Նիդերլանդների, Միացյալ Թագավորության, Սինգապուրի և Քենիայի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները, որոնց նպատակը միջազգային մեխանիզմների նախաձեռնումն է՝ վերահսկելու արհեստական բանականության կիրառումը ռազմական տեխնոլոգիաներում և մարտական գործողությունների վարման […]
Ալեն Սիմոնյան. Այսօրվանից Ազգային ժողովը նույնպես ունի իր սրճարանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան ալիքում հայտնում է Աշխարհի տարբեր պառլամենտների օրինակով՝ այսօրվանից ՀՀ Ազգային ժողովը նույնպես ունի իր սրճարանը, որից կօգտվեն ԱԺ աշխատակիցները, հյուրերը, լրագրողները և, ինչու ոչ, պատգամավորները: