Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը 2024 թվականի փետրվարին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2023թ.փետրվարի 15-ին Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան կվերանորոգեն Անիի սահմանային կամուրջը։
Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունները չի ցանկանում կարգավորել՝նրանց նպատակն է Ադրբեջանի միջոցով կազմաքանդել հայոց պետականությունը՝ստանալ հայկական կողմից նորանոր զիջումներ, իսկ երբ Հայաստանի տնտեսությունը, ռազմական ներուժն ու ժողովրդագրությունն այնքան թուլանան, որ այլևս սպառնալիք չլինեն Անկարայի համար՝կբացեն սահմաններն ու թուրքական էքսպանսիա կիրականացնեն Հայաստանում։
Թուրքիան՝ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը փոխկապակցում է հայ-ադրբեջանական կարգավորման հետ, այսինքն մինչև չբավարարվեն Բաքվի բոլոր պահանջներն Երևանից՝Անկարան չի բացելու հայ-թուրքական սահմանը։
Անիի կամրջի և այլ նախաձեռնությունները Թուրքիայի համար ընդամենը փիառ են՝աշխարհին ցույց տալու, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են և դրանով խաթարելու տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Եթե որևէ երկիր ցանկանա ճանաչել Հայոց ցեղասպանությունն՝Անկարան հղում կանի հայ-թուրքական կարգավորմանն ու կասի, թե տվյալ երկիրն իր այդ քայլով խաթարելու է հայ-թուրքական գործընթացը։
Թուրք-ադրբեջանական դաշինքի համար Հայաստանը՝Մեծ Թուրան կառուցելու ճանապարհին սեպ և «խոչընդոտ» է, իսկ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացներն՝իմիտացիա են։
Սեդա Գևորգյան


































