Իրանը և Միացյալ Նահանգները դեռևս հեռու են հաշտության վերջնական համաձայնագիր ստորագրելուց, այդուհանդերձ, երկու կողմերը համաձայնության են հասել հարցերի մեծ մասի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Այն, որ քննարկվող հարցերի մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, ճիշտ է, բայց պնդել, թե դա նշանակում է, որ շուտով զինադադար կստորագրվի, ոչ ոք չի կարող», – նրա խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Բաղային նշել է, որ բանակցային գործընթացը բարդացնում են ԱՄՆ-ի դիրքորոշման հաճախակի փոփոխությունները։


































