Թեհրանը և Վաշինգտոնը մոտ ապագայում վերջնական համաձայնագիր չեն ստորագրի. Բաղայի

Իրանը և Միացյալ Նահանգները դեռևս հեռու են հաշտության վերջնական համաձայնագիր ստորագրելուց, այդուհանդերձ, երկու կողմերը համաձայնության են հասել հարցերի մեծ մասի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այն, որ քննարկվող հարցերի մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, ճիշտ է, բայց պնդել, թե դա նշանակում է, […]

Ռուսական գազի գինը ՀՀ-ի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից

Ռուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։ «Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ ռուսական գազի և ռուսական էներգիայի համար կա շատ, շատ գրավիչ, ավելին, քան արտոնյալ գին։ Սա իսկապես ճիշտ է. […]

Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է

Հայկական բեռնատարների վարորդներն ու տնտեսվարողներն ահազանգում են, որ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ ֆիտոսանիտարիան արգելել է արտահանումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով ոչ թույլատրելի նյութի առկայությունը։ Նշեմ, որ մինչ այժմ նույն տնտեսվարողները որևէ նման խնդրի չեն բախվել, արտահանվող պտուղ-բանջարեղենը համապատասխանել է բոլոր նորմերին։ Վերջիններս ահազանգում են, որ անակնկալի են եկել նման որոշումից, և […]

Քրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել սպանության նախապատրաստման վերաբերյալ։ Պարզվել է, որ ապրիլին վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի երկու բնակչի` 41 և 34 տարեկան տղամարդկանց միջև, որից հետո 34-ամյա երիտասարդը դիմել է քրեական հեղինակություն հանդիսացող 39-ամյա վանաձորցուն՝ վեճն իր օգտին լուծելու համար: Պարզվել է նաև, որ ապրիլի 23-ին՝ […]