Օկուպացված Նախիջևանում «Վերադարձ» խորագրով միջոցառում են կազմակերպել

Ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների, մասնավորապես՝ Report.az-ի և azertag.az-ի փոխանցմամբ՝ հունիսի 18-19-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում նախատեսվում է անցկացնել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով 3-րդ փառատոն-կոնգրեսը (https://report.az/en/domestic-politics/nakhchivan-to-host-return-to-western-azerbaijan-event)։ Միջոցառումը կազմակերպվում է Ադրբեջանի գիտության և կրթության նախարարության, Նախիջևանում նախագահի լիազոր ներկայացուցչության, Նախիջևանի պետական համալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության համատեղ ջանքերով։ Միջոցառման կոնգրեսի ընթացքում գիտնականներ, հետազոտողներ և հասարակական գործիչներ կներկայացնեն զեկույցներ Արևմտյան Ադրբեջանի իրողությունների, նրա պատմական ժառանգության և վերադարձի հեռանկարների վերաբերյալ։ Ֆեստիվալը մշակութային հատվածում կազմակերպվելու են ցուցահանդեսներ, որոնք արտացոլելու են «Արևմտյան Ադրբեջանի» ազգային և մշակութային արժեքները: Ինչպես նշվեց սա նմանատիպ արդեն 3-րդ միջոցառումն է (առաջինը կայացել է 2023-ին Նախիջևան քաղաքում, երկրորդը՝ 2024-ին Բատաբատում)։

3-րդ փառատոնի համար Օրդուբադի ընտրությունը պատահական չէ և ունի ռազմավարական-քաղաքական ենթատեքստ. Օրդուբադը Նախիջևանի ամենաարևելյան շրջանն է, որն անմիջապես սահմանակից է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին (Մեղրի) և Իրանին։ Սա այն տարածքն է, որով Ադրբեջանը փորձում է առաջ տանել «Զանգեզուրի միջանցքի» իր նարատիվը։ Հենց Azertag.az լրատվական կայքում էլ նշվում է, որ փառատոնը կանցկացվի Զանգեզուրի միջանցքում գտնվող հին և հարուստ պատմական Օրդուբադ քաղաքում        (https://azertag.az/xeber/naxchivan_iii_qerbi_azerbaycana_qayidis_festival_konqresine_ev_sahibliyi_edecek-4136855

Օրդուբադում այսպիսի փառատոնի կազմակերպմամբ Ադրբեջանը տեսանելի և խորհրդանշական կապ է ստեղծում Նախիջևանի և Սյունիքի միջև՝ փորձ անելով վերջինս ներկայացնել որպես «պատմականորեն ադրբեջանական բնակավայր»։ Օրդուբադում անցկացվող «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-կոնգրեսը հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի Հանրապետության տարածքային և մշակութային ամբողջականության դեմ ուղղված իր հավակնություններից։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն