Ստեղծվել է տրիբունալը կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին գնահատական տալու համար. Արշակ Կարապետյան

Ի կատարումն Հայաստանի Ազգային Հպարտության Տրիբունալի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման 10-րդ կետի՝ հայտնում եմ ի գիտություն լայն հանրությանը հետևյալը. Ազգային Հպարտության Տրիբունալի որոշում Ազգային հպարտության տրիբունալը ստեղծվել է «Համահայկական ճակատ» շարժման կողմից որպես արտակարգ դատարան՝ մարդասիրական իրավունքի և Հայաստանի Հանրապետության հանդեպ կատարած ծանրագույն խախտումներ ու հանցագործություններ քննելու նպատակով և կոչված է բարոյական ու իրավական […]

Իշխանական վարչախումբը արնաքամ արեց ու բարոյալքեց ազգային բանակը. Արշակ Կարապետյան

ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը գրում է. Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր, Չորս տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը։ Այդ ծանր օրերին Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և ողջ հայ ժողովուրդը պայքարի ելան հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ։ Մենք արժանի պատասխան տվեցինք ադրբեջանական ագրեսիային և խստորեն կանխեցինք մարտական գործողությունների ավարտից հետո հաստատված հրադադարի ռեժիմի […]

ՀՃԿ անդամները այցելել են մարզային զինվորական պանթեոններ

ՀՃԿ անդամները ավտոերթով` կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Արցախյան 44֊օրյա պատերազմի չորրորդ տարելիցի առթիվ այցելել են Կոտայքի մարզի՝ Կարենիս, Ալափարս, Արզական գյուղերը, ծաղիկ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել զոհված հերոսների գերեզմաններին։ Կուսակցության անդամներին միացել էին նաև գյուղի բնակիչները, զոհված զինծառայողների ծնողները։

Շուրջ 69 մլն դրամ պետբյուջեից՝ Անահիտ աստվածուհու գլխի և ձեռքի ՀՀ-ում ցուցադրման համար. ԿԳՄՍՆ

Անահիտ աստվածուհու գլխի և ձեռքի ժամանակավոր տեղափոխման, պահպանության և ցուցադրության համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 69 մլն ՀՀ դրամ: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարության գործընկերն ու աջակիցն է եղել նաև «Կերոն» զարգացման հիմնադրամը: Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մայր […]

Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը. Գերմանիայի ԱԳՆ

Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը, ասվում է Գերմանիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ: «Թուրքիան խաղաղության կարևոր միջնորդ է մեր հարևան տարածքում: Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը: Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում քննարկել են այդ ուղղությամբ կոնկրետ […]

Արևմուտքի համար ՔՊ-ն՝ հակառուսական օրակարգ առաջ մղող թիմ է

«Խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանին կբերի ավելի մեծ կայունություն և բարգավաճում»։ Այդ մասին հայտարարել է Պետդեպի խոսնակ Մեթյու Միլերը։ ԱՄՆ-ի համար կարևոր է դուրս մղել ՌԴ-ին Հայաստանից՝հայկական ազգային, պետական շահերի ոտնահարման հաշվին։ ԱՄՆ-ն ցանկանում է օր առաջ հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը՝իհարկե Ադրբեջանի պահանջները Փաշինյանի կողմից բավարարելու գնով։ Այդ ժամանակ ՔՊ-ն կհայտարարի, որ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվել […]

ՊԵԿ-ը բացահայտել է ավելի քան 17 մլրդ ՀՀ դրամի ստվերային շրջանառություն

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, հարկերը վճարելուց խուսափելու դեպքերը բացահայտելու նպատակով` 2024 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ձեռնարկել է 97 օպերատիվ-հետախուզական միջոցառում։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները, հատկապես, ձեռնարկվել են շինանյութի, սննդամթերքի, միրգ-բանջարեղենի, հագուստի, կահույքի, տնտեսական ապրանքների, կենցաղային տեխնիկայի, կոսմետիկայի, դիզելային վառելիքի առևտրով, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպմամբ ու հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսավարող […]

Հորս կամայական ազատшզրկnւմը՝ առանց որևէ ապացույցի վկայում է գործի քաղաքական բնույթը. Ռուբեն Վարդանյանի որդի

Ռուբեն Վարդանյանի որդին՝  Դավիթ Վարդանյանը հայտարարություն է արել, որում ասվում է. «Այսօր լրանում է մեկ տարին՝ ինչ Ադրբեջանի իշխանությունները կամայականորեն կալանավորեցին հայտնի գործարար և մարդասեր Ռուբեն Վարդանյանին: րա ձերբակալությանը հաջորդեցին արցախցի մյուս գործիչների՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին […]

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացողների համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու […]

«Գնա այստեղից, ա՛յ օտարերկրյա ագենտ». ՔՊ-ական պատգամավորը՝ լրագրողին

Եռաբլուրում ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը վիրավորեց լրագրող Անի Գևորգյանին: Պատգամավորը հունից դուրս եկավ, երբ լրագրողը նրան հարցրեց՝ ի՞նչ կապ ունի նա «Սև հովազներ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի ձերբակալության հետ, նա ասաց ոչ մի: Ապա լրագրողը հետաքրքրվեց՝ ադրյոք նա է ոստիկանությանը նրա մասին տվյալներ տվել և ի՞նչ խղճով է  եկել Եռաբլուր: «Լսի գնա ստեղից, դու հլը […]

2020-ին սկսվեց 44-օրյա պատերազմը, ու մինչև օրս չի ավարտվել. Արսեն Վարդանյան

Համահայկական ճակատ կուսակցության նախագահը գրում է. 2020թ-ի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7 անց 20-ին սկսվեց 44-օրյա պատերազմը, ու մինչև օրս չի ավարտվել… ամեն օր պատերազմ է իմ, քո, ծառայության մեջ գտնվող զինվորի ու զինվորի ծնողի համար: Եռաբլուրը մեծացել է, Հայրենիքը փոքրացել… 🇦🇲Հավերժ փառք անմահացածներին: Հավերժ անիծված լինի թուրքը: Հավերժ անիծված լինեն թուրքին ծառայող «հայերը»:

«Ժողովուրդ». ՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ում ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար մոտ 30 ստորագրություն է դեռ հավաքվել: Թեեւ Նիկոլ Փաշինյանին նախարարի հրաժարականի հարցով դիմելու համար անհրաժեշտ 24 ձայնը հավաքվել է, բայց, փաստացի, 71 անձից բաղկացած խմբակցությունում դեռ մոտ 30 ստորագրություն են հավաքել երեկվա դրությամբ: Կարելի է հետեւություն անել, որ կա՛մ […]

«Ժողովուրդ». Պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցը, եւ պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, սակայն չհուղարկավորված զինվորի մարմին ու մասունք կա տարբեր դիահերձարաններում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատերազմից 4 տարի անց զոհվածների ծնողները հրաժարվում են ընդունել ԴՆԹ փորձաքննության արդյունքները։ Պատճառներից հիմնականն այն է, որ ծնողները […]