ՊԵԿ-ը բացահայտել է ավելի քան 17 մլրդ ՀՀ դրամի ստվերային շրջանառություն

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, հարկերը վճարելուց խուսափելու դեպքերը բացահայտելու նպատակով` 2024 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ձեռնարկել է 97 օպերատիվ-հետախուզական միջոցառում։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները, հատկապես, ձեռնարկվել են շինանյութի, սննդամթերքի, միրգ-բանջարեղենի, հագուստի, կահույքի, տնտեսական ապրանքների, կենցաղային տեխնիկայի, կոսմետիկայի, դիզելային վառելիքի առևտրով, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպմամբ ու հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում տնտեսավարող սուբյեկտների գործունեության հասցեներում առկա համակարգիչների, սերվերային համակարգերի և սկզբնական հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ կրիչների հետազոտմամբ հայտնաբերվել է շուրջ 17.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն, իսկ թաքցված հարկի գումարը կազմել է շուրջ 4.4 միլիարդ դրամ, որից շուրջ 800 միլիոն դրամը տնտեսավարող սուբյեկտների կողմից արդեն իսկ վերականգնվել է պետական բյուջե։

Համապատասխան հիմքերի առկայության պարագայում հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ներկայում միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և այն պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն