Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 2,5 տոկոսով
Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն նախորդ տարվա համեմատ կնվազի 632 միլիոն դրամով կամ 2,5 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, վարչապետի աշխատակազմի […]
ԻՀՊԿ ղեկավարի տեղակալը «ջախջախիչ հարվածներով» է սպառնացել Իսրայելին առաջիկա օրերին

Իրանը շուտով կպատասխանի երկրին Իսրայելի հասցրած հարվածներին։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Նաղդին։ «Առաջիկա օրերին դուք կտեսնեք էլ ավելի ջախջախիչ հարվածներ սիոնիստական վարչակարգին: Մենք նրանց հանկարծակիի կբերենք մեր նախաձեռնողականությամբ և հնարամտությամբ», – ասել է ԻՀՊԿ բարձրաստիճան պաշտոնյան: Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը մի շարք […]
Խուլուհամր կամ կույր դատավոր չի՞ լինում. ՄԻՊ-ը ՍԴ-ում վիճարկում է կառավարության որոշումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Սահմանադրական դատարանում վիճարկում է ՀՀ կառավարության որոշումը, որով նախատեսվում է արգելել դատավորի պաշտոնում նշանակել այն անձանց, ովքեր ունեն երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրությունն ու երկու աչքերի կուրություն։ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՄԻՊ դիմումը։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյանը։ «Վիճարկվող կարգավորումները խնդրահարույց են սահմանադրորեն երաշխավորված խտրականության արգելքի […]
Փաշինյանի և Զանգեզուրի միջանցքի օգնությամբ Արևմուտքը ցանկանում է դուրս մղել ՌԴ-ին Հարավային Կովկասից

Իրանի համար այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը՝դա Թուրքիայի և Արևմուտքի ուժեղացում և մեր տարածաշրջան ներթափանցում է նշանակում։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Փաշինյանի և Զանգեզուրի միջանցքի օգնությամբ Արևմուտքը ցանկանում է դուրս մղել ՌԴ-ին Հարավային Կովկասից։ Իրանի և ՌԴ-ի համար այդ միջանցքը՝պանթուրքական ծրագիր է, որն ուղղված է ՌԴ-ի և Իրանի տարածքային ամբողջականությանն […]
Հակակառուպցիոն կոմիտեում հարուցված վարույթներն աճել են 24.8, ավարտված վարույթները՝ 73.3, կարճված վարույթների թիվը՝ 351 տոկոսով. Խաչատրյան
Ինն ամսվա ընթացքում նախաքննություն ենք իրականացրել 1,896 քրեական վարույթով, անցած տարի եղել է 1,477 վարույթ, այսինքն՝ վարույթների աճը կազմել է 24.8 տոկոս, իսկ ավարտված վարույթների քանակն աճել է 266-ով կամ 73.3 տոկոսով: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը: «Մենք նաև շատ ենք կարևորում դատարան ուղարկած […]
Փաշինյան-Ալիև շփումներն օգուտ են տալիս, մենք դրական ենք գնահատում այդ հանդիպումները. Արայիկ Հարությունյան
Մենք բոլոր նման հանդիպումները դրական ենք գնահատում երկխոսության առումով ու միտված ենք նրան, որ առաջիկայում այն գործընթացներն ու խաղաղության պայմանագրի ստորագրումն իրականություն կդառնա: Այս մասին ԱԺ-ում, անդրադառնալով Ալիև-Փաշինյան վերջին հանդիպմանն, ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ նման շփումները օգուտ տալիս են: «Քննարկումներն եղել են տետատետ ու պատվիրակություններով: Մենք տեսնում ենք խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված […]
Քննիչն է որոշել, որ Քյարամյանի ու Աղազարյանի մասնակցությամբ միջադեպի մասով վարույթ չպետք է նախաձեռնվի. Խաչատրյան

«Ոչ, ինձ երբեք չեն դիմել, մենք պատիժ տվող չենք, այլ քննության առնող մարմին ենք, միգուց իմ անձի հետ է կապված, բայց ինձ նման միջնորդությամբ չեն դիմել»,- լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե երբևէ իրեն դիմե՞լ են իշխանական պատգամավորների հարազատների գործերով՝ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը: Հարցին էլ, թե ինչո՞ւ սեփական նախաձեռնությամբ վարույթ չեն նախաձեռնել, […]
ՀՖՖ-ն կարգապահական վարույթ է հարուցել «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղում գրանցված միջադեպերի վերաբերյալ

ՀՖՖ-ն կարգապահական վարույթ է հարուցել Արարատ-Արմենիա — Նոա խաղում գրանցված միջադեպերի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարությունից: «Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի հոկտեմբերի 28-ին կայացած 13-րդ մրցափուլի «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղի ընթացքում և դրանից հետո «Արարատ-Արմենիա» և «Նոա» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլային սուբյեկտների կողմից իրականացվել են ենթադրյալ կարգապահական խախտումներ: Այս կապակցությամբ ՀՖՖ Կարգապահական և […]
Հայաստանն ունի անվտանգային երկու հենասյուն՝ՌԴ-ն և Իրանը

Պետք է ստեղծել Հարավային ռազմական դաշինք՝ՌԴ-ՀՀ-Իրան ֆորմատով, որը կկայունացներ իրավիճակը տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Հայաստանն ունի անվտանգային երկու հենասյուն՝ՌԴ-ն և Իրանը, որոնց օգնությամբ ՀՀ-ն տասնամյակներ շարունակ կարողանում էր դիմագրավել թուրք-ադրբեջանական տանդեմին և ունենալ Հարավային Կովկասի ամենամարտունակ բանակը։ ՌԴ-ի ռազմական ներկայությունը հայ-թուրքական սահմանին թույլ էր տալիս ՀՀ-ն ունենալ ապահով […]
ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻՊ դիմումը, որով վիճարկվում են դատավորի պաշտոնի նշանակմանը վերաբերող որոշ կարգավորումներ

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, որով վիճարկվում են դատավորի պաշտոնի նշանակմանը խոչընդոտ հանդիսացող որոշ ֆիզիկական արատների և հիվանդությունների հիմքով նախատեսված արգելքները։ Դիմումով բարձրացվում է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ին ընդունված «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձևը, […]