Իրանի համար այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը՝դա Թուրքիայի և Արևմուտքի ուժեղացում և մեր տարածաշրջան ներթափանցում է նշանակում։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։
Փաշինյանի և Զանգեզուրի միջանցքի օգնությամբ Արևմուտքը ցանկանում է դուրս մղել ՌԴ-ին Հարավային Կովկասից։ Իրանի և ՌԴ-ի համար այդ միջանցքը՝պանթուրքական ծրագիր է, որն ուղղված է ՌԴ-ի և Իրանի տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը, իսկ ՀՀ-ի համար դա հայոց պետականության կործանման լոգիստիկան է, քանի որ կտրում է ՀՀ-ն՝ Իրանից և ողջ Հայաստանը՝ Սյունիքից։
Զանգեզուրի միջանցքն այսօր լոբբինգ են անում Բաքուն և Արևմուտքի՝ Ադրբեջանը ցանկանում է միանալ Թուրքիայի հետ, իսկ Արևմուտքը ստեղծել հակառուսական, հակաիրանական և հակաչինական լոգիստիկա՝այդ երկրներում թուրքական գործոնն ակտիվացնելու և այդ երկրները ներսից քանդելու համար։
Փաշինյանն այս մեծ գեոպոլիտիկ խաղում բերվել է իշխանության Արցախը հանձնելու, Սյունիքով միջանցք տրամադրելու և ՀՀ-ն՝Մոսկվայի ազդեցությունից կտրելու համար։ Եթե Զանգեզուրի միջանցքը կյանքի կոչվի՝դա հայոց պետականության կործանման հիմքերն է դնելու։ Այդ միջանցքը թուրքական գործոնը կուժեցացնի ՀՀ-ում և Սյունիքն աստիճանաբար թրքացվելու է։ Դա իհարկե ՔՊ-ին չի հետաքրքրում, քանի որ նրանց հետաքրքրում է միայն սեփական աթոռն ու հարստանալու հնարավորությունը։ Հայոց պետականությունը հնարավոր է փրկել՝իշխանափոխությամբ։
Փաշինյանն ու թիմը դեմ չեն Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկել՝սեփական աթոռները պահպանելու դիմաց։
Սեդա Գևորգյան


































