Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 5,069-ի։ Այս մասին հայտնել է հանրապետության Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսը՝ ներկայացնելով կառավարական ամենօրյա ամփոփագիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ըստ ամփոփագրի՝ 16,740-ը վնասվածքներ են ստացել, 17,907-ը մնացել են անօթևան, ամբողջությամբ ավերվել է 190 շենք, 856-ը վնասվել են։ Փրկվել է 6,462 մարդ, 36,951-ը բուժում է անցել, օգնություն է տրամադրվել 128,324 ընտանիքի։
21,235 մարդ տեղավորվել է 107 ժամանակավոր ճամբարներում, տուժածներին փոխանցվել է 10,063 տոննա սննդամթերք։ Երկրաշարժը եղել է հունիսի 24-ի երեկոյան՝ երկու սերիայով (7,2 և 7,5), էպիկենտրոնները Յարակույ նահանգում՝ միմյանցից 10 կմ հեռու, ապա գրանցվել է 1,331 հետցնցում։
































