Մի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ

Լիոնել Մեսսին անդրադարձել է 2007 թվականին արված լուսանկարին, որտեղ նա լողացնում է այն ժամանակ 5 ամսական Լամին Յամալին՝ Իսպանիայի հավաքականի ապագա աստղին, և դրվագը անվանել «անհավանական»։ Մեսսին և Յամալը այժմ պատրաստվում են հանդիպել որպես մրցակիցներ՝ Աշխարհի առաջնության եզրափակչում հուլիսի 19-ին։

«Անկեղծ ասած՝ այդ լուսանկարը պարզապես անհավանական է։ Այդպիսին է կյանքը։ Ես նրա հետ լուսանկարվել եմ, երբ նա դեռ փոքրիկ երեխա էր, իսկ հիմա մենք հանդիպելու ենք միմյանց դեմ՝ Աշխարհի առաջնությունում»,– ասել է Մեսսին Նյու Յորքում կայացած FIFA Fanatics Fest միջոցառման ժամանակ՝ ըստ Թե Աթլեթիկ-ի։

Տարիներ անց այդ լուսանկարը դարձել է ֆուտբոլային աշխարհի ամենաքննարկվող կադրերից մեկը՝ ցույց տալով սպորտային պատմության անսպասելիությունը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն