Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվել է Իսպանիայի երկրորդ լիգայի՝ Սեգունդայի նորեկ «Տեներիֆե»։ Այդ մասին հայտնել է «Բորուսիա Մյունխենգլադբախ»-ի մամուլի ծառայությունը, որից էլ իսպանական ակումբը ձեռք է բերել նրա տրանսֆերը։
«Նա չկարողացավ հաստատվել մեր առաջին թիմում, այդ պատճառով դադարեցրինք համագործակցությունը։ Նոր մեկնարկը նոր երկրում ու լիգայում կարող է լավ անդրադառնալ նրա վրա»,– ասել է սպորտային տնօրեն Ռուվեն Շրյոդերը։
Ռանոսը «Բորուսիա Մյունխենգլադբախ»-ին միացել էր 2023-ին «Բավարիա»-ի երիտասարդական թիմից՝ խաղալով 22 հանդիպում ու խփելով 2 գոլ։ Մինչև 23 տարեկանների կազմում նա անցկացրել է 17 խաղ, խփել 8 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում։ 2024/2025-ի երկրորդ հատվածը անցկացրել է «Կայզերսլաուտերն»-ում, 2025/2026-ի երկրորդը՝ «Այնտրախտ Բրաունշվեյգ»-ում։


































