Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. past

«Փաստ»-ը գրում է, որ rt.com-ի հրապարակմամբ ԵՄ-ի «հիբրիդային սպառնալիքների» դեմ առաքելությունը սկսել է գործել Հայաստանում՝ աջակցելով Երևանին կիբերսպառնալիքների, անօրինական ֆինանսական հոսքերի, ինչպես նաև արտասահմանից տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության դեմ պայքարում։ Նշվում է, որ նման առաքելություններ եղել են Ուկրաինայում և Մոլդովայում։

Դմիտրի Ժուրավլյովը rt.com-ին ասել է, որ ԵՄ նոր կառույցը ուղղված է Ռուսաստանի դեմ և նպատակ ունի վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ՝ կանխելով այլ երկրների ներկայությունը։ Եվգենի Սեմիբրատովի խոսքով՝ ԵՄ-ն ակտիվ է քաղաքացիական հասարակության մակարդակով և ձգտում է հեռացնել Երևանը Մոսկվայի ազդեցությունից, ինչը սպառնում է Ռուսաստանի շահերին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն