ՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար

Կառավարությունը կտրամադրի 5 մլրդ դրամ՝ աշխատակիցներին խրախուսելու համար նրանց 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքների հիման վրա։ Խրախուսումը կընթանա կատարողականի գնահատման փորձնական համակարգի շրջանակում, որը հաստատվել էր կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ։

«Անհրաժեշտություն է առաջացել ապահովել նշյալ որոշման կատարումը՝ խրախուսման ֆոնդ հատկացնելով պետական մարմիններին»,– նշված է հիմնավորման մեջ։ Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից և կբաշխվի այն մարմինների միջև, որոնք գնահատվել են նոր չափորոշիչներով։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն