Հայաստանի ազգային գրադարանի ընդհանուր ընթերցասրահում բացվել է Իրանական գրականության անկյուն։ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության կողմից Հայաստանի ազգային գրադարանին է նվիրաբերվել 293 միավոր գրականություն՝ բառարաններ, գիտական աշխատությունների ժողովածուներ, ուսումնական ձեռնարկներ, կրոնական գրականություն, պոեզիայի ժողովածուներ, ժամանակակից գեղարվեստական գրականություն և այլ հրատարակություններ։


































