Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. past

«Փաստ»-ը գրում է, որ rt.com-ի հրապարակմամբ ԵՄ-ի «հիբրիդային սպառնալիքների» դեմ առաքելությունը սկսել է գործել Հայաստանում՝ աջակցելով Երևանին կիբերսպառնալիքների, անօրինական ֆինանսական հոսքերի, ինչպես նաև արտասահմանից տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության դեմ պայքարում։ Նշվում է, որ նման առաքելություններ եղել են Ուկրաինայում և Մոլդովայում։ Դմիտրի Ժուրավլյովը rt.com-ին ասել է, որ ԵՄ նոր կառույցը ուղղված է Ռուսաստանի դեմ և նպատակ […]

ՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար

Կառավարությունը կտրամադրի 5 մլրդ դրամ՝ աշխատակիցներին խրախուսելու համար նրանց 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքների հիման վրա։ Խրախուսումը կընթանա կատարողականի գնահատման փորձնական համակարգի շրջանակում, որը հաստատվել էր կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ։ «Անհրաժեշտություն է առաջացել ապահովել նշյալ որոշման կատարումը՝ խրախուսման ֆոնդ հատկացնելով պետական մարմիններին»,– նշված է հիմնավորման մեջ։ Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից և […]

Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»

vpoanalytics.com-ը հայտնում է, որ Բրյուսելում Դավիթ Խուդաթյանը և Աբդուլքադիր Ուրալօղլուն քննարկել են «անցյալում ակտիվորեն օգտագործված» երկաթուղային ու ավտոճանապարհային կապերի վերականգնումը։ Ուրալօղլուն X-ում գրել է տեխնիկական սպասարկման, հայաստանյան ընթացակարգերի գնահատման և Կարս–Անի հատվածի Անիի կամրջի վերականգնման մասին։ Yerevan Observer-ի տվյալներով, Խուդաթյանը առաջարկել է, որ թյուրքական աշխարհի կամ Թյուրքական պետությունների կազմակերպության երկրները միանան հայ-թուրքական և ադրբեջանական սահմաններ […]

Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար․ Մոսկվա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար, և Մոսկվան պատրաստ է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ասվում է ԱԳՆ հայտարարությունում՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի Ռուսաստան պաշտոնական այցից առաջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ, ինչպես նախկինում, պատրաստ են տրամադրել խնդրված օգնությունը հարաբերությունների լիակատար […]

Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի հայտարարությամբ՝ Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ցուցահանդես-մրցույթի տաղավարից հանել է աշակերտի նկարը՝ պատկերված «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը՝ այն որակելով «հակապետական քայլ»։ ՀԿ-ն դիմել է Երևանի քաղաքապետարանին, որը փոխանցել է «Ա. Տեր-Ղևոնդյանի անվան հ. 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի գրավոր պարզաբանումը առանց սեփական գնահատականի։ […]

Դուբայի կենտրոնում պայթյուններ են որոտացել

Դուբայի կենտրոնում պայթյուններ են լսվում, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ականատեսներին: «Պայթյուններ են լսվում Դուբայի կենտրոնում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Գործակալությունն այլ մանրամասներ չի հաղորդում:

Ազգային գրադարանում բացվեց իրանական գրականության անկյունը

Հայաստանի ազգային գրադարանի ընդհանուր ընթերցասրահում բացվել է Իրանական գրականության անկյուն։ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության կողմից Հայաստանի ազգային գրադարանին է նվիրաբերվել 293 միավոր գրականություն՝ բառարաններ, գիտական աշխատությունների ժողովածուներ, ուսումնական ձեռնարկներ, կրոնական գրականություն, պոեզիայի ժողովածուներ, ժամանակակից գեղարվեստական գրականություն և այլ հրատարակություններ։

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանն աշնանը «Eternity-2026» հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը 2026 թվականի նոյեմբերին կանցկացնեն «Eternity-2026» համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունները: Դրա մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանում: Դրա հետ կապված՝ Ադրբեջանում տեղի է ունեցել «Eternity-2026» զորավարժությունների պլանավորման հիմնական համաժողովը: Զորավարժություններին, բացի երեք երկրների զինծառայողներից, կմասնակցեն նաև Ադրբեջանի Ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության և «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի աշխատակիցները: Զորավարժությունների ծրագիրը երեք […]