«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի հայտարարությամբ՝ Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ցուցահանդես-մրցույթի տաղավարից հանել է աշակերտի նկարը՝ պատկերված «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը՝ այն որակելով «հակապետական քայլ»։
ՀԿ-ն դիմել է Երևանի քաղաքապետարանին, որը փոխանցել է «Ա. Տեր-Ղևոնդյանի անվան հ. 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի գրավոր պարզաբանումը առանց սեփական գնահատականի։ Տնօրենը հղում է արել ներքին կանոններին, սակայն ՀԿ-ն նշում է, որ հեռացվել է միայն այդ աշխատանքը, իսկ ուսուցչուհին հետագայում հրաժարական է տվել։


































