Ռուսաստանը հուլիսի 18-ից կարգելի թուրքական մրգերի ներկրումը

«Ռոսսելխոզնադզոր»-ը հուլիսի 18-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում թուրքական 5 արտահանող ընկերությունից կորիզավոր մրգերի ներկրման վրա, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։ Ըստ հրապարակման՝ սահմանափակումները վերաբերում են բալի, կեռասի, դեղձի, ծիրանի, սալորի և այլ կորիզավոր մրգերի մատակարարումներին։ Ծառայությունից պարզաբանել են, որ այս քայլը պայմանավորված է Թուրքիայից ներկրվող խմբաքանակներում ԵԱՏՄ երկրների համար կարանտինային համարվող վնասատուների հայտնաբերմամբ։ Տեսչական մարմինն […]
ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը

The Athletic-ը հրապարակել է 2026 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցող լավագույն ֆուտբոլիստների թարմացված վարկանիշը։ Կիսաեզրափակիչներից հետո Լիոնել Մեսսին առաջինն է, Կիլիան Մբապեն՝ երկրորդ, Ռոդրին՝ երրորդ։ Տասնյակում ընդգրկված են նաև Ջուդ Բելինգհեմը, Հարի Քեյնը, Էրլինգ Հալանդը, Այմերիկ Լապորտը, Պաու Կուբարսին, Մայքլ Օլիսեն և Ուսման Դեմբելեն։
Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, հայտնում են Մայր Աթոռից։ Սրբազան արարողությունը կմեկնարկի ժամը 10:30-ին։ Բարեպաշտ ժողովրդին հրավիրում են […]
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին

Ռուս զինվորականները հայտնել են, որ հուլիսի 17-ի գիշերը Օդեսայի և Չեռնոմորսկի ուղղությամբ հարվածներով վնասվել են վառելիք-քսանյութերի ենթակառուցվածքներ, ԱԹՍ-ների արտադրություն և զինամթերքի պահեստ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ ՌԴ ՊՆ-ի խոսքով՝ Օդեսայում վնասվել են բեռնաթափման օբյեկտներ ու ԶՈւ-ի համար վառելիքի բաքեր, ինչպես նաև երկու արհեստանոց, ներառյալ «Ուկրջեթի» UJ-22-ի ենթահավաքի կայանը։ Հարվածները եղել են օդային ճշգրիտ զենքերով և ԱԹՍ-ներով։ […]
ՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով

ՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծման գործում», նշել է Լավրովը։
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Տեղեկացնում ենք, որ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Բողոքում ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, ինչպես նաև հիմնավոր կասկածի, ձերբակալման ու կալանքի իրավաչափության և այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ փաստարկները։ […]
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում

Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվել է Իսպանիայի երկրորդ լիգայի՝ Սեգունդայի նորեկ «Տեներիֆե»։ Այդ մասին հայտնել է «Բորուսիա Մյունխենգլադբախ»-ի մամուլի ծառայությունը, որից էլ իսպանական ակումբը ձեռք է բերել նրա տրանսֆերը։ «Նա չկարողացավ հաստատվել մեր առաջին թիմում, այդ պատճառով դադարեցրինք համագործակցությունը։ Նոր մեկնարկը նոր երկրում ու լիգայում կարող է լավ անդրադառնալ նրա վրա»,– ասել է սպորտային […]
ՀԲ-ն նախազգուշացրել է ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառով Հայաստանի տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին

Համաշխարհային բանկը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական և սննդամթերքի ներմուծման սահմանափակումների շարունակումն ու ընդլայնումը կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն արտաքին առևտրի, այլև Հայաստանի տնտեսական աճի, գնաճի և սոցիալական իրավիճակի վրա: Դրա մասին ասված է բանկի հրապարակած «Հայաստանի տնտեսական զարգացումը. Հուլիս 2026» զեկույցում։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ չնայած տնտեսական աճի պահպանվող բարձր տեմպերին, Ռուսաստանի […]
Իրանը հարձակվել է Թաիլանդի դրոշով ընթացող նավի վրա՝ Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. Tasnim

Իրանի զինված ուժերը հարձակվել են Թաիլանդի դրոշով ընթացող նավի վրա, երբ այն փորձել է անցնել Հորմուզի նեղուցով՝ առանց Թեհրանի թույլտվության: Միջադեպի մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Գործակալության տվյալներով՝ անձնակազմն անտեսել է Իրանի ռազմածովային ուժերի կողմից ստացված նախազգուշացումը և շարունակել է շարժվել նեղուցի ջրատարածքով։ Դրանից հետո նավը ենթարկվել է իրանցի զինվորականների […]