Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։

Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, հայտնում են Մայր Աթոռից։ Սրբազան արարողությունը կմեկնարկի ժամը 10:30-ին։

Բարեպաշտ ժողովրդին հրավիրում են աղոթական մասնակցություն բերել և հաղորդ դառնալ մատուռում զետեղված Սուրբ Թադեոս առաքյալի սրբազան մասունքի օրհնությանը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն