Ռուսաստանը հուլիսի 18-ից կարգելի թուրքական մրգերի ներկրումը

«Ռոսսելխոզնադզոր»-ը հուլիսի 18-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում թուրքական 5 արտահանող ընկերությունից կորիզավոր մրգերի ներկրման վրա, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Ըստ հրապարակման՝ սահմանափակումները վերաբերում են բալի, կեռասի, դեղձի, ծիրանի, սալորի և այլ կորիզավոր մրգերի մատակարարումներին։ Ծառայությունից պարզաբանել են, որ այս քայլը պայմանավորված է Թուրքիայից ներկրվող խմբաքանակներում ԵԱՏՄ երկրների համար կարանտինային համարվող վնասատուների հայտնաբերմամբ։ Տեսչական մարմինն ընդգծում է, որ սահմանափակումները կրում են հասցեական բնույթ և վերաբերում են բացառապես այն ընկերություններին, որոնց մոտ արձանագրվել են ֆիտոսանիտարական պահանջների ամենաշատ խախտումները։ Նախկինում գերատեսչությունը բազմիցս հայտնաբերել էր թուրքական կորիզավոր մրգերում վնասատուներ, որոնք բարձր ֆիտոսանիտարական ռիսկ են ներկայացնում Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների համար, նշել է պաշտոնական կայքը։ «Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսին հայտարարել էր, որ յուրաքանչյուր ամիս մշտադիտարկում է իրականացնելու Հայաստանից ռուսական շուկա մատակարարվող արտադրանքի նկատմամբ։ Մայիսի վերջից և հունիսի սկզբից գերատեսչությունն արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն