Տեղեկացնում ենք, որ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։
Բողոքում ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, ինչպես նաև հիմնավոր կասկածի, ձերբակալման ու կալանքի իրավաչափության և այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ փաստարկները։
Պաշտպանության կողմը լիահույս է, որ վերաքննիչ դատարանը կտրամադրի լիարժեք, օբյեկտիվ և անաչառ գնահատական՝ ապահովելով արդար դատաքննության և անձի ազատության իրավունքի արդյունավետ պաշտպանությունը։


































