Ջոզեֆ Աունը Վաշինգտոնում կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը մեկնել է Վաշինգտոն՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է նախագահի աշխատակազմը, որի հայտարարությունը փոխանցվել է ՏԱՍՍ-ին։

«Սպիտակ տանը կկայանա լիբանանա-ամերիկյան գագաթնաժողով՝ Լիբանանում հրադադարի ամրապնդման և կայունության վերականգնման ուղիները քննարկելու համար»։ Կքննարկվեն նաև իսրայելական զորքերի օկուպացված տարածքներից դուրսբերման և ամբողջ երկրում պետական իշխանության ընդլայնման հարցերը։

Աունի և Թրամփի հանդիպումը կհաջորդի լիբանանա-իսրայելական բանակցությունների վեցերորդ փուլին, որը տեղի է ունեցել Հռոմում հուլիսի 14-15-ին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն