Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված Irakli Lolua Cup կայծակնային շախմատի մրցաշարում հայ շախմատիստները հայտնվել են լավագույն եռյակում՝ ըստ Շախմատի ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջի։
Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը՝ 9 հնարավորից 8 միավորով, որը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ։ ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանն ու Հակոբ Հակոբյանը վաստակեցին 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 2-րդ ու 3-րդ հորիզոնականները։
































