Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերը շարունակվում են։ «Փաստինֆո»-ին ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնեց, որ այս պահին 13 պացիենտ բուժում է ստանում մարզային բժշկական կենտրոնում։
Նրա խոսքով՝ երեկ նրանք 6-ն էին, այսօր հասել են 13-ի։ Վիճակները գնահատվում են միջին ծանրության և բավարար, ունեն ջերմություն, փորղացություն, ինքնազգացողության վատացում, և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքները պատրաստ կլինեն, որից հետո կհստակվի պատճառը, նշեց նա։
































