ՖԻՖԱ-ն չունի Աշխարհի առաջնության եզրափակիչը հետաձգելու ծրագրեր՝ Կանադայի անտառային հրդեհներից առաջացած սմոգի պատճառով։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, Բլումբերգը այս մասին հայտնում է՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իսպանիայի և Արգենտինայի միջև խաղը կկայանա կիրակի օրը Նյու Ջերսի նահանգի Իստ Ռադերֆորդ քաղաքում։ ԱՄՆ-ի եղանակի կանխատեսման կենտրոնի կանխատեսողների խոսքով՝ թեև շաբաթ օրը տարածաշրջանում ծուխը կարող է ուժգնանալ, մինչև կիրակի իրավիճակը կլավանա։
































