Past.am-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թոխմախի գերեզմանների տարածքում տղամարդու դի կա։
Նշվում է, որ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները գերեզմանատան տարածքում հայտնաբերել են տղամարդու դին՝ վնասվածքներով։ Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը, դեպքի վայր է մեկնել քննչական խումբ։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզում են մահացած տղամարդու ինքնությունը և դեպքի հանգամանքները։
































