Հայաստանն ունի անվտանգային երկու հենասյուն՝ՌԴ-ն և Իրանը

Պետք է ստեղծել Հարավային ռազմական դաշինք՝ՌԴ-ՀՀ-Իրան ֆորմատով, որը կկայունացներ իրավիճակը տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Հայաստանն ունի անվտանգային երկու հենասյուն՝ՌԴ-ն և Իրանը, որոնց օգնությամբ ՀՀ-ն տասնամյակներ շարունակ կարողանում էր դիմագրավել թուրք-ադրբեջանական տանդեմին և ունենալ Հարավային Կովկասի ամենամարտունակ բանակը։

ՌԴ-ի ռազմական ներկայությունը հայ-թուրքական սահմանին թույլ էր տալիս ՀՀ-ն ունենալ ապահով թիկունք և բոլոր ռազմական ռեսուրսները կենտրոնացնել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Այսօր էլ ռուսական ռազմաբազան ՀՀ-ում զսպող գործոն է Անկարայի և Բաքվի համար՝չնայած Փաշինյանի և ՔՊ-ի ջանքերին զրոյացնել հայ-ռուսական ռազմական կապերը։

Իրանը՝ՀՀ-ի այլընտրանքային պատուհանն է դեպի մեծ աշխարհ, իրանական շուկան հետաքրքիր է հայկական բիզնեսի համար, այսօր ՀՀ-ն ԵԱՏՄ-ի անդամ է և Իրանն ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագիր է կնքել։ Իրանը հետաքրքված է ՀՀ-ի կայունությամբ և հզորությամբ, չի ցանկանում, որպեսզի կյանքի կոչվի Փաշինյան-Ալիև տանդեմի ծրագիրը՝Զանգեզուրի միջանցքը և փորձում է ՀՀ-ի տարածքով դուրս գալ դեպի ՌԴ և Սև ծով։

Իրանն ու ՌԴ-ն՝հայ ժողովրդի երկարաժամկետ դաշնակիցներն են։ Փաշինյանը ցանկանում է զրոյացնել ռուսական ռազմա-քաղաքական ներկայությունը ՀՀ-ում և այն փոխարինել Արևմուտքի և Թուրքիայի ներկայությամբ։

Ադրբեջանն ակտիվորեն զինվում է, պատրաստվում է  լայնածավալ պատերազմի՝դրան զուգահեռ ՔՊ-ականներն ապրում են այլ իրականության մեջ՝վայելում են կյանքը, մասնակցում են փառատոններին, պայքարում են ազգային ուժերի դեմ, իսկ նրանց առաջնորդ Փաշինյանը հեծանիվ է վարում։

Այսպիսով, ՀՀ-ի փրկությունը՝ռուս-իրանական դաշինքին օր առաջ միանալու մեջ է՝Մեծ Թուրանի ծրագիրը թույլ չտալու համար։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն