Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների հանդիպումը

2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման ընթացքում, վերոնշյալ […]

Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանի և եվրոպական ընկերությունների միջև գազի հնարավոր գործարքի մասին տեղեկությունը

Կրեմլը հրաժարվել է կանխատեսել եվրոպական ընկերությունների և Ադրբեջանի միջև Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի միջոցով գազի արտահանման հնարավոր գործարքի շուրջ իրավիճակի զարգացումը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի հետ գազի տարանցման համաձայնագրից Կիևը հրաժարվել է։ Լրագրողներն ուրբաթ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին խնդրել են մեկնաբանել մամուլում հայտնված այն տեղեկությունը, ըստ որի եվրոպական ընկերությունները շուտով Ադրբեջանի հետ համապատասխան գործարք կկնքեն։ […]

4 ֆուտբոլիստ երկկողմ համաձայնությամբ հեռացել է Ալաշկերտից

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է՝ 4 ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ: Թիմից հեռացել են Մուրիլյո Ռոսան, Զաքարիա Սանոգոն, Բլադիմիր Դիասը և Վադիմ Պարամոնովը: «Ալաշկերտ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։

Փաշինյանն ու ՔՊ-ն օրակարգից հանում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Մեր օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան։ Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Փաշինյանն ու ՔՊ-ն օրակարգից հանում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով ՔՊ-ն պատրաստ է խաչ քաշել հայկական շահերի վրա՝Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելով։ Հայ ազգի համար Արցախը սրբություն էր՝ՔՊ-ի համար բեռ, որից նրանք ազատվեցին առանց […]

Բաքուն Փաշինյանի միջոցով ՀՀ-ն վերածում է «Արևմտյան Ադրբեջանի»

Բաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է։ Այդ մասին հայտարարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Բաքուն Փաշինյանի միջոցով ՀՀ-ն վերածում է «Արևմտյան Ադրբեջանի»։ Փաշինյանն ու ՔՊ-ն պատրաստ են հերթով կատարել Բաքվի բոլոր հայակործան պահանջները՝Արցախն արդեն իսկ հանձնված է, Սյունիքին սպասվում է նույն ճակատագիրը, ՀՀ-ն հրաժարվում է Հայոց […]

ՌԴ-ի մեսիջը Փաշինյանին՝ չդառնալ Արևմուտքի շահերի լոբբիստ

Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում Հարավային Կովկասում՝ մասնավորաբար հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ-ի մեսիջը Փաշինյանին՝չդառնալ Արևմուտքի շահերի լոբբիստ։ Մոսկվան բազմաթիվ անգամ զգուշացրել է ՀՀ իշխանություններին՝ՀՀ-ն չվերածել հակառուսական պլացդարմի, չկատարել Արևմուտքի պահանջները, որոնք հակասում են հայկական, ազգային, պետական շահերին։ ՔՊ-ն հանուն իշխանության պատրաստ է սպասարկել թուրքական, ադրբեջանական, […]

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Միսաք Մանուշյանի կիսադրու նախագծերի ներկայացման բաց մրցույթ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Միսաք Մանուշյանի կիսադրու իրականացման նպատակով նախագծերի ներկայացման բաց մրցույթ: Քաղաքապետարանի  տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ընդհանուր տեղեկություն. Միսաք Մանուշյանի ստեղծվելիք կիսանդրին իր պատվանդանով նախատեսվում է տեղադրել վերջինի անունը կրող այգում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2025 թվականին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, լուսանկարել մանրակերտը երեք դիրքերից և, անհրաժեշտ հայտաձևն ուղարկելով […]

Ջաջուռում երիտասարդ ընտանիքի 3 անդամի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև վարորդի ծանոթին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է 2024 թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում երեք մարդու կյանք խլած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը` 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Այս մասին NEWS.am_ը տեղեկանում է ՔԿ-ից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, […]

Փաշինյանի մոտ քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2024-2026 թվականների Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նախ անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարության արդյունքներին, որոնց թվում են՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, Պարեկային ծառայության ներդնումը, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը, պարեկային ծառայության կադրերի պատրաստման ուղղությամբ […]

COP17 համաժողովի անցկացումը ՀՀ-ում ամրապնդում է Երևանի՝ դիվանագիտական ​​մայրաքաղաքի կարգավիճակը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանին 2026 թվականին Կենսաբազմազանության կողմերի համաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։ Այս մասին Ֆրանսիայի դեսպանը գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Շնորհավորում ենք Հայաստանին, որն ընտրվել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր։ Ընտրություն, որն ամրապնդում է Երևանի՝ դիվանագիտական ​​մայրաքաղաքի կարգավիճակը», — նշված է դեսպանի գրառման մեջ։

Հիմնանորոգվում է Թթուջուր–Նավուր ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Հ-38, /Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+100 հատվածը։ 15.1կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Գեղարքունիքի մարզով։ Ճանապարհը միացնում է Ճամբարակի տարածաշրջանի Թթուջուր բնակավայրը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հետ։ Շինարարությունը կատարում է «Բիլդեր քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ճանապարհի մոտ 10կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը, […]

Գառնիում ավտոմեքենա է այրվել

Նոյեմբերի 1-ին, ժամը 13:42-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի Բանավան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարկան խմբից մեկ կամավոր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:24-ին, մարվել՝ 14:31-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։

Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության նոր վկայականների տրամադրման գործընթացը

Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) նոր վկայականների տրամադրման գործընթացը։ «Ժամանակավոր պաշտպանություն ստացած այն անձինք, որոնց վկայականները վավեր են մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը, քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով արդեն կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ցանկացած տարածքային բաժին։ Դիմելու համար պետք չէ նախօրոք հերթագրվել․ սպասարկումն իրականացվում է տեղում` […]

2025-ին առողջապահության նախարարության ծախսերը կնվազեն 3,5 տոկոսով, կապիտալ ծախսերը կավելանան 1,8 տոկոսով. Վահե Հովհաննիսյան

Առողջապահության նախարարության բյուջեն 2025 թվականին կլինի 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի բյուջեով նախատեսված գումարից: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարության բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Ըստ այդմ՝ ընթացիկ ծախսերով կլինի 3,5 տոկոսի նվազում, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 1,8 տոկոսի, այսինքն՝ 216 […]

ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանիում հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Ս․Պ․-ն մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է ներմուծելու թմրամիջոց։ Վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տվյալները, հսկողություն են սահմանել Հայաստան ներմուծվող առաքանիների նկատմամբ: Պարզվել է  ներմուծվող սուրհանդակային առաքանու […]

2024-ին Հայաստանում կարմրուկի 556 դեպք է գրանցվել

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 556 դեպք, որոնցից 335-ը՝ երեխա, 221-ը՝ մեծահասակ:

Մարդու իրավունքների պաշտպանը երեկ ձերբակալված անձանց վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել դատախազությունից

2024 թվականի հոկտեմբերի 31-ին զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում տեղեկություններ են հրապարակվել առ այն, որ օպերատիվ տվյալների հիման վրա ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել 9 անձ: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ: Նույն օրը նշված անձանց ձերբակալման իրավական հիմնավորվածության […]

«Ուրարտուն» նույնպես միացել է ՀՖՖ նախագահի հրաժարականի՝ ֆան-ակումբների պահանջին

«Ուրարտուն» նույնպես միանում է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների, ինչպես նաև Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբների՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։ ««Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միանում է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների, Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբներին, որոնք պահանջում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործող նախագահի հրաժարականը։ […]

Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ

Հոկտեմբերի 31-ին Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում, տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակի հանդիսավոր բացումը։ ՄԱԿ-ի աշխատանքային սենյակներից մեկը, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ ու միջոցառումներ այսուհետ կրելու է այս անունը։ Այդ կապակցությամբ սենյակում զետեղվել են գեղանկարիչ Ժան Պողոսյանի մեծադիր ստեղծագործությունները, որոնցից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուսը՝ Ֆրանսիան։ Սենյակի մուտքին տեղադրվել է Ժան Պողոսյանի հեղինակած […]

Շիրակի մարզպետարանի պաշտոնյան 5 հազար դոլարի կաշառք է վերցրել՝ դպրոցներից մեկում պաշտոնների նշանակման համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Կ.-ն, զբաղեցնելով Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի դիմաց նպաստել է Շիրակի մարզի դպրոցներից մեկում Ն. Խ.-ի և Ա. Մ.-ի՝ համապատասխան պաշտոններին առաջադրմանն  ու նշանակմանը: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Մասնավորապես՝ նախաքննությամբ […]

ԱՄՆ-ն շտապեցնում է Փաշինյանին՝խզել հայ-ռուսական կապերը

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումը, X-ի իր էջում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: ԱՄՆ-ն շտապեցնում է Փաշինյանին՝խզել հայ-ռուսական կապերը։ ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Փաշինյանն ու թիմը գնան Ադրբեջանի բոլոր պահանջները կյանքի կոչելու ճանապարհով, որպեսզի ՀՀ-ում զրոյացվի ռուսական ռազմաքաղաքական ներկայությունն ու այն փոխարինվի թուրք-ադրբեջանական ներկայությամբ։ ԱՄՆ-ն չի հետաքրքում […]