ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումը, X-ի իր էջում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
ԱՄՆ-ն շտապեցնում է Փաշինյանին՝խզել հայ-ռուսական կապերը։ ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Փաշինյանն ու թիմը գնան Ադրբեջանի բոլոր պահանջները կյանքի կոչելու ճանապարհով, որպեսզի ՀՀ-ում զրոյացվի ռուսական ռազմաքաղաքական ներկայությունն ու այն փոխարինվի թուրք-ադրբեջանական ներկայությամբ։
ԱՄՆ-ն չի հետաքրքում ՀՀ-ի թրքացումն ու Սյունիքի ապագան՝նրանք ցանկանում են հենվելով ՔՊ-ի վրա ՀՀ-ն վերածել հակառուսական և հակաիրանական պլացդարմների, իսկ թե ինչ կմնա դրա արդյունքում ՀՀ-ից՝ԱՄՆ-ի քիչ է հուզում, ինչպես քիչ էր հուզում Սիրիայի, Լիբիայի, Իրաքի և Աֆղանստանի ճակատագրերը։
Փաշինյանը հանուն իշխանության պատրաստ է կատարել ԱՄՆ-ից եկող ցանկացած հրահանգ, ինչպես օրինակ հանձնել Արցախն, որպեսզի այնտեղից դուրս բերվեն ռուս խաղաղապահները։
Արևմուտքը ներում է ՔՊ-ին կոռուպցիան, ոստիկանության մկջոցով ՀՀ քաղաքացիների արդար ցույցերը ցրելը, լուսաձայնային նռնակների կիրառությունը՝մի պայմանով, որպեսզի ՀՀ-ն վերածեն հակառուսական նոր ճակատի և զրոյացնեն ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում։
ԱՄՆ-ն բարկացած է, քանի որ Վրաստանն աստիճանաբար անցնում է ռուսական ազդեցության գոտի՝Վրաստանը չցանկացավ դառնալ երկրորդ Ուկրաինա ընդդեմ Մոսկվայի։
Այսօր նիկոլական Հայաստանն է դարձել ԱՄՆ-ի թիվ մեկ դաշնակիցը՝հակառուսական գեոպոլիտիկ պայքարում։
Սեդա Գևորգյան



































