Դա կոմերցիոն գործարք չէ. դա ինքնիշխանության զիջում է, այն իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք․ Օսկանյանը՝ Սյունիքի տարածքով արտապատվիրակված ճանապարհի մասին

Դա կոմերցիոն գործարք չէ. դա ինքնիշխանության զիջում է, այն իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք։ Գրել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ասուլիսի որոշ մտքերի։ «Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ փոստային ծառայությունների արտապատվիրակման հետ։ Այս համեմատությունը անհեթեթ է, մոլորեցնող և […]

Վեհարանն ազատելուց հետո ի՞նչն ես ուզում լիկվիդացնել, ի՞նչ մասշտաբի տնավերություն ես ուզում գործել. Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ Փաշինյանին

Ռուբեն վարդապետ Զարգարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններից մեկին։ «Հայաստանը Սերժ Սարգսյանից ազատելուց հետո լիկվիդացրիր Արցախը, զոհաբերեցիր 5000 կյանք, տնավեր սարքեցիր 150000 արցախցիների, Վեհարանն ազատելուց հետո ի՞նչն ես ուզում լիկվիդացնել, քանի՞ հոգու ես ուզում զոհաբերել, ի՞նչ մասշտաբի տնավերություն ես ուզում գործել»,- գրել է վարդապետը։ Այսօրվա ասուլիսում Փաշինյանը  հայտարարել էր.  «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես […]

ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին

Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Քարտուղար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում ունեցած ներդրման համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ: Դեսպան Գալագերը շնորհակալություն է […]

Կապանում կցորդիչով բեռնատարից մետաղյա հաստոցը ընկել է և հայտնվել երթևեկելի գոտում

Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում Երևանի բնակիչ Արման Հ․-ի վարած «КамАЗ» մակնիշի կցորդիչով բեռնատարից ընթացքի ժամանակ մետաղյա հաստոցը ընկել է և վնասել նաև մեքենայի խցիկի հատվածը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Աղվեսը մտել է Աբովյանի մանկապարտեզներից մեկը

Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչոթյան Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրեն Մնացականյան 1 /5 հասցեում գործող թիվ 6-րդ մանկապատեզ աղվես է մտել: Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության […]

Սիրիայում կառավարական ուժերի և դրուզ աշխարհազորայինների միջև մարտերը շարունակվում են. հաղորդվում է առնվազն 200 զոհի մասին

Սիրիայի հարավում կառավարական ուժերի և տեղի փոքրամասնության՝ դրուզ աշխարհազորայինների միջև մարտերը շարունակվում են, հաղորդվում է առնվազն 200 զոհի մասին. այս մասին հայտնում է  Bild-ը։ Կատաղի մարտերը բռնկվել են Սիրիայի բանակի և դրուզների ուժերի միջև: Պատճառը, ականատեսների վկայությամբ, նոր իշխանություններին աջակցող տեղացի բեդվինների և Սիրիայի հարավում գտնվող մի երիտասարդ դրուզի միջև կոնֆլիկտն էր: Ավելի ուշ տարածաշրջան են […]

«Չագուչը» յուղած, պատրաստ դրած է իմ աշխատանքային սեղանին, Հայաստան գալուց հավսար-զգաստ եղեք․ Փաշինյանը՝ Կարապետյանին

Սա պետություն է, ասել եմ՝ պետության համը մնալու է բերաններդ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանին։ «Հայաստան գալուց հավսար-զգաստ եղեք, արա՛։ Չագուչը յուղած, պատրաստ դրած է իմ աշխատանքային սեղանին, ով փորձի Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու պետականության նկատմամբ ոտնձգություն անել, պողպատե մանդատը գործելու է ու գործում է։ Ամեն մեկը գրպաններում վեց հատ պասպորտ ունի, գալիս […]

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հուլիսի 16-ին, ժամը 12:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկրար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Chevrolet», «VAZ» մակնիշների ավտոմեքենաները և […]

Վերջը հաց ենք կերել ՌԴ նախագահի հետ, չեմ ուզում, որ ստիպեն փակել ռուսական ալիքները. Փաշինյան

Թեպետ ռուսական որոշ հեռուստաալիքներ «կարմիր գծերը» հատել են, սակայն պաշտոնական Երևանը չէր ցանկանա ստիպված լինել Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Այս մասին ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի վերջո ի՞նչ է լինելու ռուսական հեռուստաալիքների հետ, որոնք փակելու վերաբերյալ պարբերաբար հայտարարություններ են հնչում ՀՀ իշխանությունների կողմից։ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանը ցանկանում […]

Անահիտ Մանասյանը Սլովակիայի գործընկերոջ հետ այցելել է «Աբովյան» ՔԿՀ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 16-ին այց են իրականացրել  ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Այցին մասնակցել են նաև Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների, Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները։ Անահիտ Մանասյանն ու Ռոբերտ Դոբրովոդսկին Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի և  […]

Ավելի հավանական է, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք, քան կապասառեցնենք անդամակցությունը. Փաշինյան

Ավելի հավանական է, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք, քան կապասառեցնենք անդամակցությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ Փաշինյանը նաև ասել է. «Բրյուսել այցի ժամանակ մեզ հարց է հնչել, արդյոք ուզո՞ւմ ենք դառնալ ԵՄ անդամ, և ես պատասխանել եմ, այո, ուզում ենք դառնալ»:

Չինաստանը կշարունակի աջակցել Իրանին ինքնիշխանության և ազգային արժանապատվության պաշտպանության գործում. ԱԳ նախարար

Չինաստանը կշարունակի աջակցել Իրանին իր պետական ինքնիշխանության և ազգային արժանապատվության պաշտպանության, ուժային քաղաքականությանը և բուլլինգին հակազդելու, ինչպես նաև քաղաքական բանակցությունների միջոցով իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու գործում։ Այս մասին news.cn-ի փոխանցմամբ, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ Վան Ին այս հայտարարությունն արել է Չինաստանի հյուսիսային […]

Գերիների հարցին բոլոր բանակցությունների ժամանակ պատշաճ ուշադրություն է դարձվում. Փաշինյան

Բաքվում պահվող հայ գերիների հարցին բոլոր բանակցություններին պատշաճ ուշադրություն է դարձվում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի այն հարցին, որ ըստ մամուլի հրապարակումների` հայ գերիների հարցով Փաշինյանը հրաժարվել է դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է ամերիկյան […]

Եթե կաթողիկոսը կարող է հանրային կերպով շոշափել վարչապետի օրգանները, վարչապետը կարող է պաշտպանել իր հավատը և իր սկզբունքները հանրության առաջ. Փաշինյան

Եթե կաթողիկոսը կարող է հանրային կերպով շոշափել վարչապետի օրգանները, վարչապետը կարող է պաշտպանել իր հավատը և իր սկզբունքները հանրության առաջ, այդ թվում նաև իր հոգևոր բարեվարքությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը: «Բա մեկդ ինչի՞ չեք ասում հոգևոր ծառայության մեջ գտնվող մարդ,  վարչապետի օրգանների հետ ի՞նչ գործ ունեք», -ասել է երկրի ղեկավարը, […]

ՄԻՊ-ը քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում՝ ևս մեկ անգամ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Պաշտպանն արձանագրում է, որ քրեակատարողական հիմնարկներում առկա են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ պատշաճ բժշկական օգնության կազմակերպման համակարգային խնդիրներ, մասնավորապես, […]

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Տավուշի մարզի Ենոքավան բնակավայրում, Արարատի մարզի Արարատ բնակավայրում` հուլիսի 18-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Ենոքավան բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Արարատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել: անվտանգության պահանջները: Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար […]

Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից. Փաշինյան

Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ և հետևաբար որևէ մեկը չի կարող պաշտպանել այն՝ ինչ գոյություն չունի և չի կարող ունենալ: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում  ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողի հարցին ի պատասխան նշելով՝ այն ինչ մենք անում ենք, հանուն եկեղեցու է: Նա շեշտել է, որ Հայ առաքելական եկեղեցին իր և իր […]

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, «մենյու»-ի մեջ նման գաղափար կա. վարչապետ

Կա խաղաղության պայմանագիրը նախաստորագրելու գաղափար, տեղի է ունեցել խաղ և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախագծի տեքստի համաձայնություն, և տեքստի շուրջ բանակցությունների ավարտ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սկսել ենք խորհրդակցությունները՝ ինչպես գնալ առաջ և նախաստորագրման գաղափարն էլ կա սեղանի վրա, օրակարգում, դա մենյուի մեջ առկա քննարկվող տարբերակներից մեկն է, ինչը […]

Եթե Երևանի քաղաքապետարանը կոռուպցիայի հովանավորչությամբ չի զբաղվում, ապա ինչո՞ւ՝ ըստ օրենքի, շինարարին չի պարտադրում, որ փշրվող անորակ սալիկները փոխարինի նոր, որակյալ սալիկներով. Չախոյան

Տրամաբանական հարց՝ եթե Երևանի քաղաքապետարանը կոռուպցիայի հովանավորչությամբ չի զբաղվում, ապա ինչո՞ւ՝ ըստ օրենքի, շինարարին չի պարտադրում, որ փշրվող անորակ սալիկները փոխարինի նոր, որակյալ սալիկներով։ Այս մասին գրել է հանրային գործիչ Արթուր Չախոյանը և հրապարակել տեսանյութ: «Փոխարենը՝ Երևանի քաղաքապետարանը աչք է փակում այդ ամենի վրա»,- գրել է նա:

Առինջ գյուղում «BMW»-ի վրայից թալանել են կողային հայելիները

Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտոմեքենայի թալանման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի տան հարևանությամբ կայանված «BMW»-ից գողություն է տեղի ունեցել: Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք […]

Կրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի ՌԴ-ի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա. Պեսկով

Կրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի Ռուսաստանի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին, Կիևից հանդիպման առաջարկներ դեռևս չեն ստացվել։ «Մենք կոչ ենք անում բոլորին անել […]

Կարմիրգյուղում հայտնաբերվել են ափիոն և մարիխուանա

Հուլիսի 11-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Կարմիրգյուղում բնակվող 55-ամյա տղամարդը բնակության վայրում ապօրինի պահում է խոշոր չափի մարիխուանա, նաև հողամասում աճեցնում է կանեփ և կակաչ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և նույն օրը 55-ամյա տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն: Հողամասում հայտնաբերվեց […]

Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը հետ են պահանջում

Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը ետ են պահանջում: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Գլխավոր դատախազությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկներից մեկը, նախապես տեղյակ լինելով Տավուշի մարզի բնակչի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան»-ի անտառտնտեսության տարածքից ապօրինի ծառահատումներ կատարելու մասին, իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել է վերջինիս օգտին անգործության և թողտվության համար, այն է՝ տվյալ անձի կողմից կատարած […]

Արագածոտնում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները  «Դախխան» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․Արագածավան) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվում են սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումներ և գույք, որոնք հնարավորություն չեն տալիս իրականացնել դրանց լվացման, մաքրման և […]

Նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանը հայտարարել է, որ իրեն բռնnւթյան են ենթարկել

Նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանը հայտարարել է, որ իրենց շքամուտքում երեկ ուշ ժամի մի մարդ իրեն հարվածել են: Տարածած տեսանյութում նա պատմել է, որ  շքամուտքի մոտ մի անծանոթ մարդ դիմացն է հայտնվել ու հարվածել իրեն: