Կրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի ՌԴ-ի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա. Պեսկով

Կրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի Ռուսաստանի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին, Կիևից հանդիպման առաջարկներ դեռևս չեն ստացվել։

«Մենք կոչ ենք անում բոլորին անել դա։ Այս դեպքում հիմնականը Միացյալ Նահանգների՝ նախագահ Թրամփի և նրա թիմի միջնորդական ջանքերն են։ Շատ հայտարարություններ արվեցին, շատ խոսքեր հնչեցին հիասթափության մասին։ Մենք, իհարկե, ուզում ենք հույս ունենալ, որ դրան զուգահեռ ճնշում է գործադրվում ուկրաինական կողմի վրա (բանակցությունները շարունակելու համար — խմբ.)», — լրագրողներին ասել է նա։

Ռուսաստանը և Ուկրաինան անցկացրել են ուղիղ բանակցությունների երկու փուլ, հանդիպումները տեղի են ունեցել Ստամբուլում։ Դրանց արդյունքում տեղի է ունեցել գերիների փոխանակում։ Բացի այդ, կողմերը փոխանակել են հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր։ Սակայն բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան և Ռուսաստանը բազմիցս հայտարարել են այն անցկացնելու իրենց պատրաստակամության մասին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն