Հայաստանը նախատեսում է ԱՄՆ-ին տրամադրել տարանցիկ միջանցքի բացառիկ հատուկ զարգացման իրավունքներ. Reuters

Հայաստանը նախատեսում է ԱՄՆ-ին տրամադրել «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» անվանումով տարանցիկ միջանցքի բացառիկ հատուկ զարգացման իրավունքներ՝ երկարաձգված ժամկետով: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ: Նրանց խոսքով՝ երթուղին կշահագործվի Հայաստանի օրենսդրության համաձայն, իսկ ԱՄՆ-ն հողը ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումին՝ ենթակառուցվածքների և կառավարման համար։ «Այս քայլը կբացի տարածաշրջանը և կկանխի հետագա ռազմական գործողությունները», […]
Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ալավերդի քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը մարիխուանա է պահում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա Ալավերդիի Բաղրամյան թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 22 գրամ մարիխուանային նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Կազմված փաստաթղթերն ու 25-ամյա երիտասարդը ներկայացվել են նախաքննական […]
Լոռիում երեխաները փակել են հարսանիքի շարասյան ճանապարհը, այնուհետև գումարը կիսելու հարցի շուրջ առաջացած վիճшբшնության ժամանակ նրանցից մեկը դшնшկով hшրվածել է մյուսին

Oգոստոսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ սուր կտրող-ծակող գործիքով հարված ստանալու հետևանքով «աջ թիկունքի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Պարզել են, որ վիրավորը […]
Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

Գործադիրը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1163. Մասսայական սպորտ» ծրագրի «32006․ Ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզադաշտերի և մարզադպրոցների կառուցում» միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին վերապահված՝ Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը համարվում է անհետաձգելի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Որոշման արդյունքում հնարավոր կլինի […]
«Հնդիկները ոչ թե աշխատավարձ չեն ստացել, այլ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում». տեքստիլ արտադրամասի տնօրեն

«Նրանք ոչ թե աշխատավարձ չեն ստացել, այլ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում»։ Այս մասին @ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասել է Իջևանի «Իջ-Գրանդ» տեքստիլ արտադրամասի տնօրեն Մհեր Միրզոյանը՝ խոսելով այն մասին, որ երեկ Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ Իջևանում ճանապարհ էին փակել և աշխատավարձի բարձրացում էին պահանջում։ Նա նշել է , որ Հնդկաստանի քաղաքացիները աշխատավարձի բարձրացում ու աշխատաժամանակի […]
Պուտին-Թրամփ հանդիպումը կարող է պատմական դառնալ. Դմիտրիև

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև սպասվող հանդիպումը կարող է պատմական դառնալ։ Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ «Ռուսաստանը հաստատում է, որ Պուտին-Թրամփ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, և դրա նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ […]
Ալիևն աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը սպասվում է եռակողմ հանդիպում Դոնալդ Թրամփի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև:
Ինքնաթիռի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։
Լուծարվում են Կոտայքի և Կապանի մշակույթի կենտրոնները

Կառավարության որոշման համաձայն լուծարվում են «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները, սահմանվում են լուծարման գործընթացի իրականացման հետ կապված հարաբերությունները։ Կազմակերպությունների լուծարումից հետո Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքը չի տուժի, քանի որ Հրազդան համայնքում գործում է Հրազդանի դրամատիկական թատրոնը և «Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» հիմնարկը, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի […]
Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ […]
Շիրակի շինհրապարակներից մեկում երկաթե կոնստրուկցիաները թափվել են 39-ամյա աշխատակցի վրա

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան խոշորացված համայնքի Անիի տարածաշրջանի Շիրակավան գյուղից հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Պարզվել է, որ Շիրակավանի միջնակարգ նոր կառուցվող դպրոցի […]
Վահագն Վերմիշյանն արդեն 5 տարի 6 ամիս գտնվում է անազատության մեջ՝ անհիմն մեղադրանքների հիման վրա. պաշտպանական խումբ

Վահագն Վերմիշյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վահագն Վերմիշյանն արդեն 5 տարի 6 ամիս գտնվում է անազատության մեջ՝ անհիմն մեղադրանքների հիման վրա: Թեև վերաքննիչ դատարանն արդարացրել է նրան մի շարք դրվագներով, սակայն զարմանալիորեն պատժի չափը մնացել է անփոփոխ՝ 8 տարի ազատազրկում: Գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վերմիշյանի դեմ քրեական գործի […]
Ցանկացած համաձայնություն, որը բնական է համարում և ապա լեգիտիմացնում 150,000 արցախահայերի տեղահանումը, առաջընթաց չէ. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Սպիտակ տանը նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք գագաթնաժողովի բոլոր մասնակիցներին կոչ է անում ձգտել սկզբունքային և տևական խաղաղության՝ հիմնված արդարության, պատասխանատվության, բռնի տեղահանված հայության վերադարձի, ինչպես նաև Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության պահպանման վրա։ Մեկնաբանելով սպասվող հանդիպումը՝ Հայ դատի […]
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 7-ին, ժամը 09:46-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […]
500 հազար դոլարի ավանդ. ինչ է հայտարարագրել Մհեր Գրիգորյանը. Factor.am

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անցած տարի վաճառել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր պարտատոմսերը, որոնք 511 հազար 700 դոլարով ձեռք էր բերել 2023-ին։ Միաժամանակ, նա 500 հազար դոլարի ավանդ է դրել «Արդշինբանկ»-ում։ Այս մասին գրում է Factor.am-ը: Գրիգորյանը եկամուտ ստացել է 2 աղբյուրից՝ վարչապետի աշխատակազմից՝ 24․3 մլն դրամ աշխատավարձ, և «Արդշինբանկ»-ից՝ 24․2 հազար դոլար այլ եկամուտներ, 17․9 […]
Վաղը Երկրի վրա սպասվում է վերջին 2 ամսվա ամենահզոր մագնիսական փոթորիկը

Վերջին երկու ամիսների ամենաուժեղ մագնիսական փոթորիկը Երկրի վրա սպասվում է օգոստոսի 8-ին։ Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային երկրային ֆիզիկայի ինստիտուտի Telegram ալիքում։ «Վերջին հաշվարկների համաձայն՝ օգոստոսի 5-ին տեղի ունեցած M4.4 մակարդակի մեծ արեգակնային բռնկումից զանգվածային արտանետման` Երկրին մոտենալու պահը կառաջացնի […]
ՀՀ Կառավարությունը մշտապես աջակցել է «Տաշիր» ընկերությունների խմբին, որպեսզի առավելագույն հարմարավետ զգան իրենց մեր երկրում. Պապոյան

Օրերս «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը խոստանում էր Վանաձորում մեծ գործարան կառուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իօր էջում ֆրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Մինչև այդ մեծ գործարանի կառուցումը հուսով եմ Կարապետյանները վերջապես կավարտեն մի փոքր գործարանի կառուցում, որը տարիներով ձգձգվում է, խոսքը մետաղաձուլարանի մասին է։ Ինչու՞ եմ սա կարևորում, որովհետև ի տարբերություն «գործարան կառուցել […]
Ուկրաինան հարվածել է Ղրիմին՝ օգտագործելով առնվազն 9 Storm Shadow հրթիռ

Ուկրաինան հարվածել է Ղրիմին՝ օգտագործելով առնվազն 9 Storm Shadow հրթիռներ, հայտնում է gazeta.ru-ն: Բոլոր հրթիռները խփվել են ՌԴ ՀՕՊ համակարգերի կողմից։ Հարվածներն իրականացվել են Օդեսայի և Նիկոլաևի մարզերի դիրքերից։ Նախնական տվյալներով՝ հրետակոծության հետևանքով գետնի վրա վնասներ չեն գրանցվել, սակայն հրթիռային սպառնալիքը մնում է արդիական։ Տարածաշրջանային ծառայությունները հայտնել են, որ սպառնալիքի պատճառով Կերչի կամրջի վրա երթևեկությունը […]
Ազատության պողոտայում բախվել են «Lexus»-ը, «Mitsubishi»-ն, «Nissan Rogue»-ը և «Honda»-ն

Այսօր՝ օգոստոսի 7-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել են «Lexus», «Mitsubishi», «Nissan Rogue» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծն ընդունվել է օգոստոսի 7-ին կայացած Կառավարության նիստում: Կառավարության կողմից որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի ռազմական հմտությունների պատրաստման, վերապատրաստման և կատարելագործման և անհրաժեշտությամբ։
Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվել

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել է տեղեկություն, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք է բերում թմրամիջոց և իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դրանք տեղադրելով իրացնում Հրազդան և Չարենցավան քաղաքների տարբեր վայրերում, մասնավորապես` Չարենցավանի «Գանգրահեր տղան» արձանի մոտակայքում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հուլիսի 31-ին` ժամը […]
Լոռիում 2,5 տարեկան երեխшն ընկել է պատnւհանից

Օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։00-ի սահմաններում, Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի քերծվածքներ, ձախ ոլոքի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի կողմից «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանության ծառայողները պարզել […]
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը կազմել է 21.3 աստիճան

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 21.3 աստիճան: Այս մասին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: