Սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծն ընդունվել է օգոստոսի 7-ին կայացած Կառավարության նիստում:
Կառավարության կողմից որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի ռազմական հմտությունների պատրաստման, վերապատրաստման և կատարելագործման և անհրաժեշտությամբ։



































