Ցավով տեղեկացանք մեր մարտական ու գաղափարական ընկեր, ազգի նվիրյալ զավակ Արման Սիմոնյանի մահվան մասին. ՀՃԿ

Ցավով տեղեկացանք մեր մարտական ու գաղափարական ընկեր, հայ կամավորական, հայ ազգի նվիրյալ զավակ Արման Սիմոնյանի մահվան լուրը։ Համահայկական ճակատի անդամներս մեր խորին ցավակցությունն ենք հայտնում: Նա հայրենասիրության ու աննահանջ մարտիկի իրական օրինակ էր։ Արմանը մեր ընկերն ու եղբայրն էր` պայքարի ու նվիրումի կերպար։ Լույս նրա հոգուն, հանգչի խաղաղությամբ…
Ռուսաստանը շուտով ձիու վրա նորից կլինի, բայց եթե Հայաստանի թշնամին դարձավ, մեր վերջը կլինի. Արթուր Ավետիսյան

Երևանում Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին հանդիպում են ունեցել

Երևանում ՀՀ և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին հանդիպում են ունեցել, քննարկվել են ռազմավարական նշանակության հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԱԳ նախարարի թելեգրամյան ալիքից: Նշենք, որ Իրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին […]
Հաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հաստատել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը։ Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․ Օգոստոսի 21 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու», 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», Օգոստոսի 22 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա», 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա», Օգոստոսի 25 9-րդ դասարան՝ «Բնագիտություն», 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»: Յուրաքանչյուր վերաքննության […]
Հայաստանը վստահեցրել է՝ երբեք թույլ չի տա, որ իր տարածքով սպառնալիք ուղարկվի դեպի Իրան. Արաղչի

Հայաստանը վստահեցրել է՝ երբեք թույլ չի տա, որ իր տարածքով սպառնալիք ուղարկվի դեպի Իրան. այս մասին ՀՀ-ում բանակցությունների արդյունքներով հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին, գրում է Tasnim-ը: «Վաշինգտոնում տեղի ունեցած վերաջին զարգացումների վերաբերյալ հայկական կողմը շատ մանրամասն բացատրություններ տվեց և վստահեցրեց, որ գիտի Իրանի կարմիր գծերը, ուշադրություն է դարձնում դրանց և դրանք […]
Մադուրոն երկրով մեկ կտեղակայի ավելի քան 4,5 միլիոն աշխարհազորայինների՝ ԱՄՆ-ի կողմից նրան ձերբակալելու սպառնալիքների ֆոնին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրով մեկ ավելի քան 4,5 միլիոն իշխանամետ աշխարհազորայինների տեղակայման մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո։ Իսպանական պաշտոնական EFE լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մադուրոն պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կրկնապատկել է պարգևատրումը՝ 25 միլիոն դոլարից հասցնելով 50 միլիոն դոլարի՝ Վենեսուելայի նախագահի ձերբակալմանը հանգեցնող տեղեկատվության համար։ «Այս շաբաթ ես […]
Մասուդ Փեզեշքիանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Իրան

Իրանը նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Իրան: Իրանի նախագահն այս մասին ասել է Երևանում։ Իրանի նախագահը նաև նշել է, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի կողմից, և այդ խնդիրների ցանկացած փոխանցում երրորդ ուժերին միայն կբարդացնի իրավիճակը։ Նա ասել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Թեհրանը աջակցում […]
Հայաստանն ու Իրանը համաձայնել են սահմանին երկրորդ կամուրջ կառուցել

Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ Հայաստանն ու Իրանը ռազմավարական ուղենիշ են սահմանել՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները հասցնելու նախ 1, ապա 3 մլրդ դոլարի: «Կարող ենք արձանագրել, որ փաստացի մոտեցել […]
Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո. Փաշինյան

Ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է ՀՀ-ն և ոչ թե որևէ երրորդ երկիր, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ հայտարաության ժամին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանը չափազանց կարևորում է Իրանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունները, վստահ եմ, որ մեր […]
Հայաստանը մեր հարևանության մեջ կարևոր հարևան է. Մասուդ Փեզեշքիան

Հայաստանը մեր հարևանության մեջ կարևոր հարևան է, և պատմությունը վկայում է մեր հարաբերությունների խոր արմատների մասին: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարության ժամին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Մեր սահմանն անցյալ տարիների ընթացքում եղել է բարեկամության և ժողովուրդների միջև կապի կամուրջ»,- նշել է նա: «Մենք մեր հարևանների խաղաղությունն ու հանգստությունն ենք ցանկանում, […]
Արմավիրում հրդեհ է բռնկվել վերամբարձ կռունկում

Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:20-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան խոշորացված համայնքի Քարակերտ բնակավայրի գազալցակայանի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր են ժամանել Արմավիրի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատիներից 1-ական մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների […]
Վաշինգտոնյան հռչակագիրն էյֆորիկ «խաղաղության» լույսի ներքո ներկայացնողները պետք է մեկնաբանեն՝ արհեստածին Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապն ապահովելիք ճանապարհի վերաբերյալ կիրառված «անխոչընդոտ» բառը. Ոսկանյան

Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հռչակագիրն էյֆորիկ «խաղաղության» լույսի ներքո ներկայացնողները պետք է հստակորեն մեկնաբանեն, թե ի՞նչ է նշանակում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի խոսույթից նույն այդ հռչակագիր սպրդած և Հայաստանի ինքնիշխան տարածքով արհեստածին Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապն ապահովելիք ճանապարհի վերաբերյալ կիրառված «անխոչընդոտ» բառը։ Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Բանն այն է, որ Բաքվի բռնապետի […]
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Oգոստոսի 19-22-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Երևանում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների […]
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացման գլխավոր գործոն

Ցանկացած պետության ղեկավար, որն, իհարկե, խելագար չէ, ձգտում է նախ եւ առաջ կայունություն ստեղծել սեփական երկրում։ Լինում են, իհարկե, իրապես խելագար առաջնորդներ (Քադդաֆի, Սադդամ Հուսեյն եւ այլք), ովքեր, ակամա թե դիտավորությամբ այս հրամայականին հակառակ, իրենք են ստեղծում ապակայունություն։ Իսկ ի՞նչ է կատարվում մեր երկրում. Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հատկապես, կշտամբանքներով, վիրավորանքներով եւ, երբեմն, գռեհիկ արտահայտություններով […]
«Գառնի» արգելոց-թանգարանի վարիչը բերման էր ենթարկվել ու ստորագրությամբ ազատ արձակվել. Hetq.am

«Հետք»-ի ընթերցողներից մեկը, անանուն մնալու պայմանով, տեղեկություններ է հայտնել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տիրող վիճակի մասին: Ըստ մեր աղբյուրի՝ փողերի յուրացման, շորթման համար «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչը և մի քանի այլ աշխատողներ տարվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Թանգարանի աշխատակիցներն ավելի ուշ ստորագրությամբ ազատ են արձակվել: Գրում է Հետքը: Աղբյուրը նաեւ մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են «Գառնի» արգելոց-թանգարանի […]
Մանրէաբանական շեղումներ են հայտնաբերվել հանրային սննդի օբյեկտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «ՏԱՆԹՈՒՆԻ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, խճ․ Ծիծեռնակաբերդի), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թանձրուկ մայոնեզի հիմքով» նմուշները ՄԱՖԱնՄՔ՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի […]
Հույս ունենք՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը կծառայեն որպես խաղաղության համաձայնագրի հիմք. ԱՊՀ գլխավոր քարտուղար

ԱՊՀ-ն հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը կծառայեն որպես խաղաղության համաձայնագրի հիմք։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ Համագործակցության անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հաջորդ նիստից առաջ։ «Ինչպես մի ժամանակ մենք բոլորս Համագործակցության երկրներում գոհ էինք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի վերաբերյալ պայմանագրի ստորագրումից, այնպես էլ […]
Ուրալում Հայաստանի հյուպատոսարանը փակվել է. լրատվամիջոցներ

Ուրալում Հայաստանի հյուպատոսարանը փակվել է. այս մասին գրում է ura.news կայքը՝ հղում անելով «Եկատերինբուրգում հյուպատոսություն» WhatsApp ալիքում տեղադրված հաղորդագրության։ Դրա աշխատանքի դադարեցմանը նախորդել էր Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի պաշտոնանկությունը: «Սիրելի քաղաքացիներ, Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի կարգավիճակի կասեցման պատճառով ստիպված ենք տեղեկացնել, որ Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը: Վերջին յոթ […]
ՌԴ-ն զրկել է քաղաքացիությունից Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին

Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Արշադ Խանկիշիևը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ ԱԴԾ-ի որոշմամբ Խանկիշիևի անձնագիրը չեղյալ է հայտարարվել, նրա մուտքը Ռուսաստան արգելվել է։ Խանկիշիևը հայտնի գործարար է, «Ֆրուկտդոմ» ՍՊԸ, «Ֆրուկտ Հաուս» ՍՊԸ, «Նար Շարաբ» ՍՊԸ և «Կասպիյ» ՍՊԸ ընկերությունների սեփականատերը։ Նա նաև Չելյաբինսկի տարածաշրջանային «Ադրբեջան» հասարակական-իրավական կազմակերպության ղեկավարն է և «Չելյաբինսկի […]
Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի առանձնազրույցը սկսվել է

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առանձնազրույցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Մինչ առանձնազրույցը, ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Իրանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Վայոց ձորում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Վայոց ձոր, ք․ Եղեգնաձոր), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • պանիրների հասունացման սրահում առկա են եղել կեղտի կուտակումներ, • կաթի ընդունման սրահում, արտադրական տարածքում, փաթեթավորման սենյակում պահվել են չօգտագործվող նյութեր և պարագաներ, • առաստաղների, պատերի և հատակների մակերևույթները ապահովված […]
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մասուդ Փեզեշքիանին

Երևանում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի է ունեցել վարչապետի նստավայրում։ Փեզեշքիանը Հայաստան է ժամանել երեկ։ Մեկնելուց առաջ նա ասել է, որ իր երևանյան այցի հիմնական թեման կլինի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի քննարկումը։ Նա նաև նշել է, որ Արևելք-Արևմուտք երթուղին կարող է դառնալ առևտրի կարևոր հարթակ։ Իրանի […]
Փեզեշքիանն այցելել է Երևանի Կապույտ մզկիթ

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելել է Երևանի Կապույտ մզկիթ և նամազ կատարել, հայտնում են իրանական լրատվամիջոցները: Նշենք, որ Երևանում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի է ունեցել վարչապետի նստավայրում։ Փեզեշքիանը Հայաստան է ժամանել երեկ։ Մեկնելուց առաջ նա ասել է, որ իր երևանյան այցի […]