Ուրալում Հայաստանի հյուպատոսարանը փակվել է. լրատվամիջոցներ

Ուրալում Հայաստանի հյուպատոսարանը փակվել է. այս մասին գրում է ura.news կայքը՝ հղում անելով «Եկատերինբուրգում հյուպատոսություն» WhatsApp ալիքում տեղադրված հաղորդագրության։

Դրա աշխատանքի դադարեցմանը նախորդել էր Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի պաշտոնանկությունը:

«Սիրելի քաղաքացիներ, Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի կարգավիճակի կասեցման պատճառով ստիպված ենք տեղեկացնել, որ Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը: Վերջին յոթ տարիների ընթացքում մեզ հետ կապ է հաստատել ավելի քան 57,000 քաղաքացի», — ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ հայտարարություն է հայտնվել նաև «Չելյաբինսկի մարզի հայերը» Telegram ալիքում, որտեղ խորհուրդ են տվել բոլոր հարցերն ուղղել Ռուսաստանում Հայաստանի մյուս հյուպատոսական գրասենյակներին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն