Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

Օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում […]

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Լադա Կալինա»-ն․ կան տուժածներ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են «Լադա Կալինա» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա Կալինա»-ն այնուհետև բախվել է բետոնե պատնեշին և ցուցանակին։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել […]

Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով

Զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հոր` Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքի հետ։ Տնային կալանքը սկսվում է օգոստոսի 25-ից հետո՝ կալանքի 2-ամսյա կալանքը լրանալուց հետո։ Նշենք, որ նա ևս անցնում է Բագրատ Սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ  Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգել է […]

Օդանավակայանում կտավ գողացած օտարերկրացի տղամարդը ձերբակալվել է

Օգոստոսի 18-ին 46-ամյա մի կին հաղորդում էր ներկայացրել, որ վաճառքի նպատակով «Զվարթնոց» օդանավակայանի սրահում ներկայացված իր կտավներից մեկը գողացել են։ Օգոստոսի 19-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 35-ամյա մի օտարերկրացի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Կարճ ժամանակում նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տարվել է բաժին, որտեղ […]

2025 թ-ի հուլիսին Հայաստան է այցելել 263,592 զբոսաշրջիկ

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի հուլիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ «2025 թ-ի հուլիսին Հայաստան այցելել է՝ 263,592 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024թ․ հուլիսին՝ 237,603։ 2025 թ․ հունվար-հուլիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (14%) և Իրանից (8%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հուլիսին […]

Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան՝ 20 միլիարդ 900 միլիոն դրամ արժողությամբ ներդրումային ծրագրով

Համահայկական խաղերի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է տարածք՝ հանրային-մշակութային և սպորտային ավանի կառուցման համար: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կտրամադրվի «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասը՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով։ Ծրագիրն իրականացվելու է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 13 տարվա ընթացքում: Համահայկական […]

Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար

Հյուսիսային Օսեթիայում դադարեցվել է բեռնատար տրանսպորտի երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը: «Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները` օգոստոսի 21–ին Մոսկվայի ժամանակով 02:00-ից արգելվել է «Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր» հատվածում ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով», – ասված է հաղորդագրության մեջ: Երթևեկությունը […]

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5.9%-ով

2025թ. երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 521 մլրդ 60.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 289 մլրդ 185.6 մլն ՀՀ դրամի համեմատ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.9%-ով։ 2025թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն […]

Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ձյան փաթիլներ» արտադրական կոոպերատիվին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ․Առինջ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Nostalgia», «Ձյունիկ»», «Մանկական» (արտ․՝ 09․06․2025թ.) արտադրատեսակների նմուշները «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ […]

Վրшերթ՝ Զովունիում. կան տուժածներ

Երեկ՝ օգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի […]

Առաջիկա ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Նիկոլ Փաշինյան

Մենք ամենօրյա աշխատանք ենք տանում, տարել ենք և տանելու ենք «Խաղաղության համաձայնագիրը» օր առաջ ստորագրելու և վավերացնելու ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առաջիկա ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև: Ես չեմ ուզում ասել խաղաղության և պատերազմի: Ես ավելի մեղմ կասեմ՝ խաղաղության և ոչ խաղաղության […]

Արցախի Ազգային ժողով գոյություն չունի. Գևորգ Պապոյան

Արցախի Ազգային ժողով գոյություն չունի: Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, արձագանքելով լրագրողի այն հարցին, որ երեկ Արցախի ԱԺ-ն տեղահանված ժողովրդի անունից դիմել է ԵԱՀԿ մասնակից պետություններին: «Հայաստանի Հանրապետությունը չի կարող սպասարկել կոնֆլիկտ և Հայաստանի Հանրապետության նպատակն է այս պետության հարատևությունը և այս հողի վրա տևական խաղաղություն: Ու մենք ՀՀ-ին հանելու ենք կոնֆլիկտներից, հանել ենք […]

Պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը. քաղաքացիներն իմ նման հասկացել են՝ առանց այդ որոշման խաղաղություն հնարավոր չէ. Փաշինյան

Ես Ղարաբաղյան շարժմանը մասնակցել եմ յոթերորդ դասարանից և Ազգային ժողովի ամբիոնից ասել եմ, որ իմ՝ որպես վարչապետ փորձառության և վերլուծություն հետևությունն այն է, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Ես այդ հայտարարությունը արել եմ 2025 թվականի մարտին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հետո հայտարարել եմ, որ ես այդ ուղեգծով […]

Տեղեկացված չենք՝ պետական համակարգում ո՞վ է զբաղվում այս հարցերով, կամ արդյո՞ք որևէ մեկը զբաղվում է, թե՞՝ ոչ. անhետ կորած անձանց հարազատները Կառավարության դիմաց են

Կառավարության շենքի դիմաց հավաքվել են 2023 թվականի սեպտեմբերի պատերազմի, պայթյունի հետևանքով անհայտ կորածների, հաստատված գերի հանդիսացող անձանց հարազատները, ինչպես նաև անձինք, որոնց հարազատները զոհվել են Արցախում և հուղարկավորված են այնտեղ: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տևական ժամանակ աշխատանքներ են տարվել խնդիրը բարձրաձայնելու, արտաշիրմում կազմակերպելու և անձանց աճյունները ՀՀ տեղափոխելու ուղղությամբ: […]

Վատիկան, Ժնև, Ստամբուլ, Սաուդյան Արաբիա. Զելենսկու գրասենյակը նշել է՝ Պուտին-Թրամփ-Զելենսկի հնարավոր հանդիպման հավանական վայրերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Վատիկանը, Ժնևը, Ստամբուլը և Սաուդյան Արաբիան անվանել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի  նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման հնարավոր վայրեր։ Նրա խոսքով՝ Բուդապեշտը, որի մասին նույնպես խոսվել է վերջին օրերին, ֆավորիտ չէ։ Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Երմակը պնդել է, որ […]

Մեդվեդևը Մակրոնին «անուղեղ գալլական աքաղաղ» է անվանել

Ռուսաստանը չի ընդունում ՆԱՏՕ-ի որևէ զորք Ուկրաինայում «խաղաղապահների» անվան տակ, նրան նման «անվտանգության երաշխիքներ» պետք չեն, ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ ստեղծված «կամավորների կոալիցիան» պետք է աջակցող ուժեր տեղակայի «ցամաքում, ծովում և օդում» Ուկրաինայում՝ որպես ապագա անվտանգության երաշխիքների […]

Վաշինգտոնում կատարվածից հետո աշխատանքը ոչ թե ավարտվում է, այլ սկսվում է. Փաշինյան

Վերջին անգամ Կառավարության նիստին մասնակցել եմ հուլիսի 17-ին, և նախ ուզում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առիթով, որ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում: Ուզում եմ նաև բոլորից շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարված աշխատանքի համար։ Այս մասին Կառավարության օգոստոսի 21-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, […]

«Ռեդ Բրիջ» հյուրանոցի սենյակներից մեկից գումար են գողացել․ տուժողը հայտնել է, որ գողությունը հավաքարարն է կատարել

Օգոստոսի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ոսկերիչների 8 հասցեում գտնվող «Ռեդ Բրիջ» հյուրանոցում գողություն է կատարվել։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին տուժող, 33-ամյա Ալինա Տ․-ն հայտնել է, որ ժամը 12։00-ից մինչև 21։30-ն […]

Գեղարքունիքում «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Օգոստոսի 21-ին, ժամը 07:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […]