Մեդվեդևը Մակրոնին «անուղեղ գալլական աքաղաղ» է անվանել

Ռուսաստանը չի ընդունում ՆԱՏՕ-ի որևէ զորք Ուկրաինայում «խաղաղապահների» անվան տակ, նրան նման «անվտանգության երաշխիքներ» պետք չեն, ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ ստեղծված «կամավորների կոալիցիան» պետք է աջակցող ուժեր տեղակայի «ցամաքում, ծովում և օդում» Ուկրաինայում՝ որպես ապագա անվտանգության երաշխիքների մաս։

«Անուղեղ գալլական աքաղաղը չի կարողանում հրաժարվել «Ուկրաինա» զորքեր ուղարկելու գաղափարից։ Ուղղակիորեն ասվել էր. ոչ մի ՆԱՏՕ-ի զորք՝ որպես խաղաղապահներ։ Ռուսաստանը չի ընդունի նման «անվտանգության երաշխիքներ»։ Բայց խռպոտ, ողորմելի թռչունը շարունակում է ծուղուրուղու կանչել՝ ապացուցելով, որ ինքը հավաբնի թագավորն է», — գրել է Մեդվեդևը X-ում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն